22:20
ԱՆԴԵՐՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՔԻԱԹԸ

Դանիայում հայտնաբերվել է Հանս Քրիստիան Անդերսենի նախկինում անհայտ հեքիաթի ձեռագիրը:
Փորձագետների կարծիքով՝ Անդերսենը գրել է այն, երբ սովորել է դպրոցում։
«Ճրագամոմ» անվանումով փաստաթուղթը, որը ստորագրված է հայտնի հեքիաթասացի անունով, գտնվել է արկղում 15 կգ այլ թղթերի հետ միասին։ Հոկտեմբերին Օդենսե քաղաքի արխիվում այն հայտնաբերել է տեղի պատմության մասնագետը։
Փորձաքննությունից հետո, որը տևել է երկու ամիս, դանիացի մասնագետները հաստատել են նրա իրական լինելը։ Նրանց կարծիքով՝ Անդերսենը գրել է այդ հեքիաթը պատանի հասակում, ընդ որում՝ ոճը հիշեցնում է 1822-1826թթ. աշխատանքների ոճին, երբ Անդերսենը հաճախում էր լատինական դպրոց։
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 518 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն