17:25
Արշո <<Հիմա ուշքս ու միտքս ռեփն ա >>




Անուն ազգանուն
Ուղղակի Արշո

Երբ և որտեղ ես ծնվել
1996 թվին: Մոսկվայում

Իսկ երբ ես տեղափոխվել Հայաստան ?
2008 թվին

Այժմ որտեղ ես ապրում և սովորում ?
Ապրում եմ Երևանում: Սովորում եմ քոլեջում , բայց գործի բելումով շատ եմ բացակայում

Իսկ ապագա մասնագիտությունդ արդեն ընտրել ես?
Հլը չէ: Հիմա ուշքս ու միտքս ռեփն ա

Ասում են <<Ռեփով տուն չես պահի >> : Դու համաձայն ես դրա հետ?
Դե տուն չես պահի, բայց էտ չենք անում տուն պահելու համար,  համենայնդեպս ես

Միքիչ կպատմես քո առօրյաի մասին: Ինչով ես զբաղվում ազատ ժամանակ: ինչով ես հետաքրքրված բացի ռեփից?
Դե էս վերջի ժամանակները զբաղված եմ լինում, ազատ ժամանակ քիչ եմ ունենում, բայց, որ ունենում եմ աշխատում եմ դասերին ներկա լինեմ: Իսկ հետաքրքրվում եմ ֆուտբոլով: 2- 3 տարի պարապել եմ :

Ինչպես ծանոթացար Միշոյի ու Սերժի հետ?
Գործի բնույթով ) բայց գործից առաջ մաքուր ընկերական հարաբերություններ )

Այսինքն մինջև քո ռեփեր դառնալը դու նրանց հետ ունեցել ես ընկերական հարաբերություններ ?
Էդ հարցին չպատասխանեմ, բայց ծանոթ եղել ոմ ու իրանց հետ շատ հաճելի է աշխատել թե որպես մարդ թե որպես պրոֆեսիոնալ իրանց գործում

Արշոից սպասենք նոր երգ կամ տեսահոլովակ մոտակայում ?
Հա բա ոնց: Շուտով նոր տեսահոլովակ Արարատի ու Սոնե սիլվերի հետ: Դուետ Հովոյի հետ: Ու մի երգ ևս բայց արդեն առանձին :

Իսկ ինչպես են վերաբերվում ծնողներդ քո ռեփեր լինելուն??? նրանք համաձայն են ?
Դե մի քիչ սկիզբն էր բարդ: Մամաս միշտ համաձայնա եղել, պապաս սկզբում մի քիչ համաձայն չեր, բայց որ տեսավ, որ սաղ լուրջա ինքն էլ համաձայնվեց ընտրությանս հետ: Հիմա ամեն ինչ նորմալա ուրախանում են ամեն ինչով ինչ անում են

Առաջին ռեփը, որ ձայնագրվել ես որն է եղել ?
Չեմ հիշում, բայց շատա եղել, որ ձայնագրվեմ դուրս չգա փոխեմ: Բայց 1-ին երգ իմ համար <<Հետս արի>> երգն է

Եթե համամատում ես քո առաջվա և վերջի ձայնագրվածները, տարբերություն զգում ես?
Բա ոնց )) Մեծանում ենք ինքնստինքյան փոխվումա ամենինչ թե տեքստը գրելուց թե նույն ձայնագրվելուց:

Ռեփ ասպարեզում ում եշէք շատ սիրում ?
Հայաստանում շատերին սիրում ու լսում եմ

Իսկ շրջապատդ ընկերներդ ինչպես ընդունեցին քեզ որպես ռեփեր և արդյոք նրանք լսում են քո ռեփ կատարումները?
Ընդունեցին շատ լավ: Լսում են պասաում են նորությունների: Ես էլ աշխատում եմ ոչ մեկի չհիասթափեցնեմ

Քո շրջապատից ում ես առանձնացնում, որպես քո ռեփ կատարումները շատ լսող
Բոլորն էլ լսում են, չեմ կարող մեկին առանձնացնել: Կան մարդիկ, որ ռեփ չէին լսում, բայց սկսեցին լսել

Կարծում եմ այս հարցը կհետաքրքրի քեզ սիրող աղջիկներին: Դու ունես ընկերուհի ?
Չէ, սիրտս ազատա. Կհետաքրքրի թե չէ չգիտեմ, բայց ինչ որ ռեակցիա կտան ինձ թվում է

Արշո շնորհակալություն հարցազրույցի համար: Մեր կայքը քեզ մաղթում է նորարնոր հաջողություններ ռեփ ասպարեզում . շնորհակալություն
Մերսի: Ձեր կայքին մաղթում եմ հաջողություններ արդեն ձեր ասպարեզում: Եղեք առողջ ամենակարևորը: Մերսի շատ)))grin



Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 714 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.03.10.2012 23:04 Պատասխանել
du el Gvenik biggrin

Ավելացնել մեկնաբանություն