09:12
ԷԼՈ <<Թասիբի մեռած, իրա չափ ու սահմանը ճանաչող հայ աղջիկ >>


Ահա և շատ սպասված հարցազրույցը առաջին հայ աղջիկ ռեփեր Էլոյի հետ: Անկեղծ և բարի մարդ, որը հաղթահարելուվ շատ դժվարություններ հասել է իր ուզածին: Կարդացեք և կհամոզվեք ինքներդ:


- Երբ և որտեղ ես ծնվել:
Ծնվել եմ 1995 թվականի օգոստոսի 24ին Երևանում

- Քույր կամ եղբայր ունես:
Ունեմ մեծ քույր


-Մի փոքր կպատմես հետարքրություններիդ մասին, ինչով ես զբաղվում ազատ ժամանակ:
Բացի ռեփեր լինելուց ես նաև լուսանկարչուհի եմ, շատ
եմ սիրում ֆոտոներ անել և սովորել եմ պռոֆեսիոնալ լուսանկարչի մոտ:

- Իսկ հիմնականում քո լուսանկարները ինչ թեմայով են
Լրիվ տարբեր թեմաներով )

-
Քեզ
հաջողակ համարում ես, թե շատ բաների դժվարությամբ ես հասնում:
Այս կյանքում ոչ մի բանը միանշանակ չէ ... նայած ժամանակ


-Դժվար ես ընկերանում ( չնայած ես գիտեմ այդ հարցի պատասխանը :) )
Ոչ, շատ մարդամոտ եմ և հաստատ կնկերանամ երբ զգամ, որ մարդը անկեղծ է ինձ հետ: Չնայած լինում են պահեր, երբ առաջին հայացքից ինչ որ մեկը ինձ դուր չի գալիս էդ պարագայում չեմ էլ փորձում շփվել: 


- Գրքեր կարդալ սիրում ես? և եթե այո կասես ինչես կարդում հիմա կամ ինչ գիրքես կարդացել վերջին անգամ )))
Քանի որ ես ապագա ռեժիսիոր եմ , գիրք կարդալ ուղղակի
անհրաժեշտությունա ինձ համար… Բացի էդ, ժամանակի ընթացքում հասկացել եմ որ գիրք կարդալը շատ բանա տալիս մարդուն … Կոնկրետ հիմա էս 2 – 3 օրա ինչ սկսել եմ կարդալ Դոստաևսկու  <<
Идиот >> ը , որը ասում են շատ դժվար է ընթերցել, սակայն ես հեշտ եմ ընկալում, քանի որ ռուսերեն եմ կարդում, դե իմ կրթությունը ռուսական է և ինձ համար շատ հեշտ է:

- Էլ ջան դու մի փոքր առաջ ընկար և պատասխանեցիր իմ հաջորդ հարցին))))) : քանի որ արդեն դու ասեցիր քո ապագա մասնագիտության մասին պատմիր թե ինչու ես ընտրել հենց կինոռեժիսյորի մասնագիտությունը:
Ընտրել եմ այդ մասնագիտությունը, քանի  որ ամենա հոգեհարազատ մասնագիտությունն է : Ես ուրիշ մասնագիտությունների մեջ ինձ երբեք չեմ տեսել: Ինձ հետաքրքիր է տարբեր մարդկանց հետ աշխատելը, մտքերս մարդկանց դատին հանձնելը: Իմիջայլոց  ռեժիսուրան և ռեփը շատ նման բաներ ունեն ...
Նախ ներկայացնում ես քո ասելիքը մարդկանց, ինչ որ հարցերի պատասխան ես տալիս ֆիլմի ներկայացման կամ երգի տեսքով:

-Այժմ ինչ երազանքներ կամ նպատակներ ունես
Կոնկրետ այս տարի նպատակ ունեմ ընդունվել թատերական ինստիտուտ, շատ կարևոր է դա ինձ համար , բացի այդ ունեմ շատ երազանքներ, որոնք եթե թվարկեմ չեմ վերջացնի: Երազանքս է դառնալ շատ հայտնի և շաաատ սիրված ռեփեր , հետո շատ խելացի ու սիրված ռեժիսիոր: Նաև իմ երազանքն է երբեք հիասթափություն չապրել ինձ շրժապատող մարդկանց կողմից:

-
Սպասում
էիր, որ այսքան արագ կսիրվես ունկնդիրների կողմից կողմից? և ինչպես ուժ գտար քո մեջ անտեսելու վատ մեկնաբանությունները
Լավ հարց էր: Ընդհանրապես ոչ մի բան էլ չէի սպասում` ոչ լավ, ոչ վատ... Ես  ոտք դրեցի  այս ասպարեզ զուտ նրա համար, որ գժի պես սիրում էի ռեփ երաժշտություն... ու երբ ինձ կտրականապես արգելեցին ես շատ վատ հոգեբանական իրավիճակի մեջ ընկա: Ինձ թվում էր աշխարը դուրս է եկել իմ դեմ: Ես որևիցե ակնկալիքով չեմ մտել ռեփի մեջ: Ինչ վերաբերվում է վատ մեկնաբանություններին. ԵՍ ՈՒՂՂԱԿԻ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԷՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ, ՈՎՔԵՐ ԱՌԱՆՑ ԻՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀԱՍՑՆԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ; ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԱ ԻՆՁ ԿՈՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ԱՐՎՈՒՄ: ԲԱՅՑ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵՄ , ՈՐ ԷԼՈՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿՈՏՐՎԵԼ ՈՒ ՉԻ ԿՈՏՐՎԵԼՈՒ:
Իհարկե իմ համար սկզբնական շրջանում դժվար էր, քանի որ ես հայ ավանդական ընտանիքի աղջիկ եմ .եռբեք իմ մամայի ու պապայի անունը գետնով չեմ տվել ու չեմ տա ուզումա ռեփեր լինոմ ուզումա չլինեմ: Ոմանց գուցե թվում է եթե ռեփեր եմ ուրեմն ազատամիտ, ազատ կյանք վարող, թեթևսոլիկ աղջիկ եմ, բայց դա բնավ տենց չի , ու բոլոր էն մարդիկ, ովքեր իմ մասին լսել են կամ գոնե մեկ անգամ տեսել են կփաստեն դրա մասին: Եվ անգամ այն, որ ես ռեփեր եմ չի խանգարում ինձ լինել էնպիսին ինչպիսին ես կամ , թասիբի մեռած, իրա չափ ու սահմանը ճանաչող հայ աղջիկ: 


-
Էլո
կա մի այնպիսի մեկնաբանություն որը կարդացելես շատ ես վիավորվել և դա մնացել է քո հիշողության մեջ մինչ այսօր
Այո եղել է, սակայն չեմ ուզւոմ մանրամասնել: Ուղղակի պարզ ասեմ անգամ արտասվել եմ, քանի որ դժվար է այդքան տանջանքի շնորհիվ անել ինչ որ մի
գործ, իսկ հետո կարդալ այնպիի մի բան ինչը ոչ միայն հողին է հավասարեցնում քո
գործը, այլ նաև քո անձը: Նամանավանդ դժվար է ինձ համար, քանի որ ես իրոք էդ մարդը չեմ ու իրոք էն մարդիկ ովքեր վատն են ասում իմ անձի մասին, մեծ մեղք են գործում, քանի որ ես իմ ողջ կյանքում ապրել եմ մաքուր, նակեղծ, քանի որ ես Աստվածավախ քրիսոնյա եմ և երբեք ինձ ավելորդ բան թույլ չեմ տա ոչ մի պարագայում:


- Ռեփի ոլորտում կան մարդիկ, ում հետ հասցրել ես ընկերանալ
Շատ մարդիկ կան, չեմ ցանկանա բոլորին հերթով թվարկել: Ում հետ որ ընկերացել եմ իրենք լավ գիտեն

- Ինձ հայտնի է, որ Մենք Ռեքորդսի տղաները քեզ օգնում են: Ինչքանով է ճիշտ այս լուրը?
Տղաները ասելով  
Projը և Սևը: Ուրեմն ասեմ, որ նրանք առաջիններն էին ում հետ
համագործակցեցի: Բազմաթիվ առաջարկներից ընդունել եմ իրենք առաջարկը: Ռեժիսյոր
Projը, որն ըստ ինձ ռեփ  ոճում լավագույն ռեժիսյորն է նկարել է ինձ
համար 4 տեսահոլովակ, որոնք ցուցադրվել են եթերով: Զբաղվել է իմ <<16
տող>> ալբոմի պրոդյուսինգով, բացի այդ նրանք ինձ համար մեծ եղբայրներ են,
որոնցից միշտ կարող եմ խորհուրդ հարցնել թե գործի առումով, թե գործից դուրս:


-
Ընտանիքդ
համաձայն էր որ դու ռեփ կարդաիր??? Նրանց ռեակցիան երբ դու նրանց հայտնեցիր որ ուզում ես ռեփ կարդալ

Դէ քիչ առաջ նշեցի, որ սկզբում արգելում էին, քանի որ դա իրենց համար անընդունելի էր: Ասում էին էդ կեղտոտ աշխարհը քո համար  չի,դու ինչ գործ ունես: Ասում էին, որ ծախու, կեղտոտ, բամբասկոտ մարդկանցով լի  ասպարեզ ա ու բնավ իմ տեղը չի, ես չեմ դիմանա: Հետո երկար պայքարելուց հետո հայրս  պայման դրեց և ասաց, որ մենակ մի պայմանով կկարդաս, եթե մայրդ լինի քո պրոդյուսրը  և ամեն տեղ, ամեն հարցում նա լինի քո կողքին, ոչ թե որպես մայր, այլ որպես  պրոդյուսր: Դէ քանի որ մայր շատ կիրթ անձնավորությունա ու հեռու չի էս ասպարեզից  ու ընդհանրապես բոլոր ասպարեզներում նա գլուխ հանում է , ես էլ համաձայնվեցի և
ընդունեցի այդ պայմանը և մինչ այսօր այդպես էլ աշխատում եմ:

 
-
Ի
սկ հեշտ է մայրիկի հետ աշխատելը
Այո մայրս շատ ժամանակակից է, և նունպես ռեփ է լսում: Մարդամոտ է և երիտասարդների հետ շփվելը նրան ավելի հաճելի է, քան մեծերի: Ոչ մի հարցում նա խնդիր չի տեսնում: Միշտ լավատես է, ինձ էլ այդպես է տրամադրում

- Քո երգերից որն ես ավելի շատ սիրում և առանձնացնում
16
տող կամ <<16 տարեկան>> , Մութա, Ես հայ եմ, հիփ – հոփ:


-
Շատ շնորհակալ եմ չափից դուր անկեղծ հարցազրույցի համար: Ցանկանում եմ որ անտեսես բոլոր վատ քննադատությունները ուղղված քեզ և մայրիկիդ նման լավատես լինես: եթե ցանկանում ես կարող ես քո մաղթանքը ուղղել story1.do.am կայքին

story1.do.amին մաղթում եմ անկեղծ հարցազրույցներ, ինչպես մերն էր !!!



Անկեղծ զրուցեցին Ելիզավետա Էլո Ավետիսյանը և Լիլիթ Վարդանյանը



Այս լուսանկարների հեղինակը Էլոն է:
  


     






  






Կատեգորիա: STORY- ի նորություններ | Դիտումներ: 1367 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 5.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.15.09.2012 11:59 Պատասխանել
smile հա շատ լավնա Քն ջան

Ավելացնել մեկնաբանություն