15:08
Երկվորյակ աստղեր
Ջեյմս եւ Օլիվեր Ֆելպս (James & Oliver Phelps)

Եղբայրներն ավելի հայտնի են «Հարրի Փոթերից», որտեղ մարմնավորել են Ֆրեդ եւ Ջորջ Ուիզլիներին։
Նրանց միակ տարբերությունը Օլիվերի պարանոցի խալն է։


Մերի-Քեյթ եւ Էշլի Օլսեն (Mary-Kate & Ashley Olsen)

25-ամյա քույրերը հաջողության են հասել ոչ միայն կինեմատոգրաֆիայում. նրանք զբաղվում են նաեւ հագուստի սեփական գծի թողարկմամբ։
Էշլին Մերի-Քեյթից 2 րոպեով մեծ է եւ 2.5 սանտիմետրով ավելի բարձրահասակ։ Բացի այդ, Էշլին աջլիկ է, իսկ Մերի-Քեյթը՝ ձախլիկ։


Դիլան եւ Քոուլ Սփրոուս (Dylan & Cole Sprouse)

Տղաներն առաջին անգամ էկրաններին են հայտնվել 1999 թվականին «Մեծ հայրիկ» ֆիլմում։
2005 թվականից նրանք սկսել են թողարկել սեփական՝ «Sprouse Bros» ապրանքանիշի հագուստ, որը նախատեսված է դեռահասների համար։ Այս տարի նրանք կդառնան 20 տարեկան։


Պիտեր եւ Դեւիդ Փոլ (Peter & David Paul)

Անմոռանալի «Դայակները», ովքեր համատեղությամբ զբաղվում են նաեւ բոդիբիլդինգով եւ երաժշտությամբ, այս տարի դարձել են 54 տարեկան։


Դին եւ Դեն Քեյթեն (Dean and Dan Caten)

Հանրահայտ դիզայներները հանդիսանում են Dsquared² ապրանքանիշի հիմնադիրները։
Նրանց մոտ են հագնվում Բրիտնի Սպիրսը, Մադոննան, Ջասթին Թիմբերլեյքը, Ռիկի Մարտինը եւ այլոք։


Բիլ եւ Թոմ Կաուլից (Bill & Tom Kaulitz), «Tokio Hotel»
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1050 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն