22:08
Gangnam Style - ի մասին ճշմարտությունը

Հարավկորեացի կատարող եւ երգերի հեղինակ PSY –ի Gangnam Style սինգլը զանգվածային ոչնչացման զենքէ, հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չինը։ «Ի տարբերություն ատոմային զենքի Oppa Gangnam Style – ն անմիջապես չի սպանում։ Այս զենքն աստիճանաբար ազդում է բնակչության հոգեկանի վրա», - հայտարարել է նախարարը։
Լի Չինի խոսքով, ԿԺԴՀ-ի առողջապահության նախարարությունը հայտնել է հարավ-արեւելյան շրջանների բնակիչների՝ բժիշկներին դիմելու փաստերի մասին, ովքեր առաջինն են իրենց վրա զգացել Gangnam Style – ի վնասակար ազդեցությունը։ Նրանք բողոքում են ոտքերի կտրուկ ցավից եւ տրորված դաստակներից։ Gangnam Style տեահոլովակն արդեն արգելվել է մի շարք երկրներում։
Մեղեդին շատ վտանգավոր է, չնայած Gangnam Style բառակապակցությունն ինքնին խոսակցական կորեերենով նշանակում է ճոխ ապրելակերպ, որով էլ հայտնի է Կանամագուն՝ Սեուլի հարուստ ու նորաձեւ թաղամասը։ Նշենք, որ երգը նվիրված է մի «կատարյալ աղջկա», ով գիտի՝ երբ պետք է նրբագեղ լինել, իսկ երբ՝ վայրի։
ռեպեր PSY – ի Gangnam style երգի հոլովակն ամենադիտվողն է YouTube ծառայության պատմության ողջ ընթացքում։ PSY - ին հաջողվել է այս ցուցանիշով առաջ անցնել կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերի Baby երգի տեսահոլովակից։
Կատեգորիա: Աշխարհի նորություններ | Դիտումներ: 514 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն