21:36
Գոռ Հակոբյան «Ունեմ նպատակներ, որոնք փուլ-փուլ կատարվելով գնում են առաջ »


Անտիվիրուս: Այս հաղորդումը թեև չհեռարձակվեց հայկական հեռուստաաալիքներով, բայց մեծ աղմուկ բարձրացրեց հայերիս մեջ: Մեղավորներից մեկը նա է ով մեզ հետ ունեցավ շատ անկեղծ զրույց: Գոռը հայտնի չդարձավ ծրագրի միջոցով, նա արդեն 11 տարի հայտնի է մեզ իր ռեփ կատարումներով: Անտիվիրուսը սիրվեց բոլորիս կողմից հենց նրա միջոցով :

- Նախ պատմիր քո մասին: Որտե՞ղ ես ծնվել,ապրում: Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ: 
- Ես ծնվել եմ Կապան քաղաքում : Ծնողներս Գյումրիից են ուղղակի տենցա ստացվել ես Կապանում եմ ծնվել: Ապրում եմ Գյումրիում: Քանի որ ունեմ 2 մասնագիտություն ազատ ժամանակ զբաղվում եմ գործիքավորմամբ: Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը:

Քո երազանքը
-
Երազանք չունեմ: Չեմ սիրում երազանքներով ապրել : Ունեմ նպատակներ, որոնք փուլ-փուլ կատարվելով գնում են առաջ:

Իսկ կպատմե՞ս քո նպատակներից գոնե մեկի մասին
-
Դէ ունեցել եմ նպատակ, որ կարողանամ այս ազգին ծառայել և իմ ունակությունների չափով, թեկուզ և մի բանով օգնել ազգիս զարգացմանը:

Բնավորության ամենալավ ու վատ գծերը, որոնք օգնում կամ խանգարում են քեզ կյանքում
-
Նվիրվող եմ, որն ինձ միշտ խանգարել է: Իսկ լավ գծեր չունեմ)))))))

- Ես գիտեմ որ դու նաև զբաղվում ես ռեփով...երբվանի՞ց ես սկսել:
-
2004 թվին ռեփ էի լսում, բայց մի քանի երգ սկսեցի ձայնագրել 2005-ին ու էդպես սկսեցի մինջև առաջին անհատական ալբոմս թողարկեցի:

- Պատմիր Անտիվիրուս ծրագրի մասին: Ինչպե՞ս կազմվեց խումբը և ի՞նչ ապագա ունի ծրագիրը:
-
Նպատակ կար Հայաստանում ստեղծել առաջին վիդեոբլոգը, որը կունենար սուր քննադատական մոտեցում, հետո մենք որոշեցինք +100500 ծրագրից վերցնել մոնտաժի գաղափարն ու իրականացենլ մեր մտահաղացումը: Մարգիկ կան, որ նստած երազում են Անտիվիրուսի փակման մասին, բայց մենք այդ մարդկանց շնորհիվ միշտ ավելի դիպուկ ենք կրակում:

- Իրոք որ ձեր սկանդալային ծրագիրը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության մեջ: Շա՞տ են ձեր քննադատները:
 - Սկզբից բոլոր պրոեկտների նման շատ լուրջ էինք վերաբերվում քննադատողներին, բայց հետո զգացինք, որ վերջիններս գնալով պակասում են: Չեի ասի որ շատ են, շուրջ 25000 քոմենթներից ես ստացել եմ 3 հատիկ լուրջ քննադատություն, իսկ մնացածը  երեխայություն է:

Դու քո ֆեյսբուքի էջում գրելեիր ,- << ԱնտիՎիրուսի առաջին թողարկումից մինչ այսօր ես ստացել եմ ընդամենը 2 բացասական քննադատական քոմենթ>>: Կարո՞ղ ես ասել որոնք ես այդ մեկնաբանությունները:
 - Նախ ասեմ,որ 3 հատ են դառել, բայց հրապարակել չեմ ուզում: Դրանք իմ մոտ գաղտնի տեղում պահվախ են))))

Լավ: Ֆեյսբուքի քո էջում դու գրել ես, - << 11 տարվա արածս լցնեմ ջուրը>>: Դու այդքան աշխատե՞լ ես Անտիվիրուսի վրա:
 - Ոչ Անտիվիրուսի: Ես աշխատել եմ շատ այլ պրեկտների վրա: Թե որպես դերասան, թե որպես ռեժիսոր և թե որպես երաժշտական ձևավորող: 11 տարվա փորձ ունեմ հեռուստաարտադրության ոլորտում:


- Իսկ որպես դերասան ներկայացե՞լ ես սերիալներում կամ ֆիլմերում:
 - Բացարձակ ոչ մի սերիալում չեմ երևացել, ու կոպիտ ասած ծիծաղում եմ սերիալ բառի: Կարծում եմ իմ տեղը չի: Մեծամտություն չեմ անում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ինչքան ուզում է մեծ  թիվ տաք միևնուն է չեմ մտափոխվի:

- Քո կարծիքով Գոռ Հակոբյանը կա՞ Հայկական Շոու Բիզնես կոչվածում:
 - Ես շոու չեմ անում, կարծում եմ Հայաստանում շոու չկա, բոլորը բիզնեսով են զբաղվում, հետեվաբար ես ինձ շոու բիզնեսում չեմ տեսնում, շոումեն եմ, ես ուղղակի առանց աստղային հիվանդության հասարակ մարդ եմ ող խոսում է այն ամենի մասին ինչից նեղվում է:  

- Ի՞նչ ժանրի երաժշտություն ես լսում ազատ ժամանակ և ընդանրապես:
-
Լսում եմ  Bob Marley և մեկ- մեկ  Xatuba

Այս ամառ հանգստացե՞լ ես:Ինչպիսի՞ հանգիստ ես նախընտրում:
-
Հանգստացել եմ շատ քիչ ժամանակով, բայց ակտիվ հանգստի կողմնակից չեմ, ուղղակի սիրում եմ ընկերներիս հետ ինչ որ տեղ գնալ:

- Քանի որ նոր ուսումնական տարի է , ասա թե ինչպե՞ս ես սովորոել դպրոցում և ո՞ր առարկան ես սիրել:
-
Հայոց լեզու և Հայ գրականությունս միշտ 5 է եղել: Սիրել եմ հումանիտար առարակներ, սովորել եմ բավականին լավ:

Անտիվիրուսի օգնությամբ քեզ ինչքան քննադատեցին այդքան էլ սիրեցին:համոզված եմ որ ունես շատ երկրպագՈՒՀԻՆԵՐ և նրանց շատ կհետաքրքրի այս հարցը` քո սիրտը զբաղվա՞ծ է:
-
Ես կնախընտրեի իմ անձնականը չքննարկել )))))

 Լավ: Ահա և վերջ:Շատ շնորհակալություն Գոռ,որ դու գո թանկագին ժամանակի մի մասը տրամադրեցիր story1.do.amին...մեր խումբը հայտնում է քեզ իր խորին շնորհակալությունը և Անտիվիրուս ծրարին մաղթուն նորանոր հաջողություններ

    


Սիրով` Լիլիթ Վարդանյան, հատուկ story1.do.amի համար
Դիտումներ: 4435 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 4.6/25
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
Lil V.09.09.2012 16:34 Պատասխանել
biggrin

Ավելացնել մեկնաբանություն