09:53
Այսօր համբույրի միջազգային օրն է

Սիրառատ  բրիտանացիների նախաձեռնությամբ հուլիսի 6-ը  ընդունվել է որպես Համբույրի միջազգային օր, իսկ մոտ 2 տասնյակ տարի առաջ հաստատվել է նաեվ ՄԱԿ-ի կողմից:
Ի դեպ, աշխարհում առաջին համբույրի հեղինակային իրավունքն առ այսօր անհայտ է մարդկությանը: Բնական է, որ այն չի հայտնագործվել ինչպես էլեկտրականությունը կամ հեռախոսը ու ոչ էլ անվանվել է իր գյուտարարի անունով:
Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրը համբուրվելու մրցույթներ են կազմակերպվում, որոնց մասնակիցները ջանք չեն խնայում նորանոր ռեկորդներ սահմանելու համար:
Ինչևէ, համբույրի ծագումնաբանությունը թերեվս քչերին է հուզում: Կարեվորն այն է, որ նման հիանալի գործողությունը գոյություն ունի:
Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 458 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն