Story 1
10:12
Հայոց Զինված ուժերի օր



1992թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարության կազմավորման մասին պատմական որոշում: Այդ օրը նշվում է որպես Հայոց Զինված ուժերի օր:

Ազգային բանակի ստեղծումը կենսական անհրաժեշտություն էր: Բայց քանի դեռ կանգուն էր ԽՍՀՄ կոչվող կայսրությունը, ազգապահպանման այդ կարևոր ձեռնարկը ամեն տեսակի խոչընդոտների էր հանդիպում:

Դեռևս 1990 թվին էր պատրաստվել ազգային բանակ ստեղծելու որոշման նախագիծը, սակայն այն չէր իրագործվում: Իրավիճակն Արցախում և Հայաստանի սահմաններին, սակայն, դառնում էր տագնապալի: Կոմունիստական վարչակարգը, ամեն ինչով օժանդակելով ադրբեջանական հրոսակախմբերին, ձգտում էր լռեցնել արդարության ձայնը, խեղդել ազատագրական շարժումը:

Անելանելի վիճակից դուրս գալու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվեց Հատուկ գունդ, որի մեջ ընդգրկվեցին բոլոր շրջանների երկրապահ կամավորական ջոկատների ներկայացուցիչները: Հատուկ գունդը պատմական կարևոր նշանակության դեր կատարեց Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանության, երկրի ներսում կարգ ու կանոնի հաստատման ուղղությամբ: Իսկ երբ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ վերակենդանացման ջանքերն ապարդյուն են, իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության կառավարությունն ազգային բանակ ստեղծելու որոշում կայացրեց: 

 

Պատերազմը շարունակվում էր: Երկրապահ կամավորականներն անձնազոհաբար պաշտպանում էին հայրենիքը: Նրանք, իրենց ուսերին վերցնելով թշնամուն դիմակայելու, Արցախն ազատագրելու սուրբ պարտականությունը, հնարավորություն ստեղծեցին կազմավորելու ազգային բանակի առաջին ստորոբաժանումները: Ստեղծվող զորամասերի զինվորներին անհրաժեշտ էր հանդերձավորել, կերակրել, բնակավորել, զինել և մարզել: 

 

Բազում էին դժվարությունները, որոնք հաղթահարվեցին մեր ժողովրդի համբերությամբ, տոկունությամբ, հայության բոլոր հատվածների հավաքական ուժի շնորհիվ: Միևնույն ժամանակ, Արցախին տիրելու համար Ադրբեջանի մեկը մյուսին հաջորդող ռազմարշավները մեզ պարտադրում էին արագ կատարելագործել մեր զորամասերի ունակություններն ու հնարավորությունները, ձեռք բերել համապատասխան ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք` այդ թվում նաև հենց ռազմադաշտից: Խաղաղ պայմաններում բանակաշինությունը նոր թափ ստացավ: Արդեն 1995 թ. ամռանը կայացած հայ-ռուսական առաջին համատեղ զորավարժությունը ցույց տվեց, որ ՀՀ զինված ուժերում բարձր է մարտունակությունը, և նրանք կարող են համարվել հուսալի գործընկեր:

Հետագա տարիներին, շարունակելով ընթանալ կատարելագործման ուղղիով, մեր երկիրը հաջողությամբ լուծեց բանակին առաջադրվող բոլոր պահանջները` սպառազինության մասնագետ կադրերի պատրաստման, թիկունքային ծառայության ամրապնդման, բուժսպասարկման որակի բարձրացման, ռազմական ուսուցման, զորանոցաշինության և այլ բնագավառներում:

Այսօր Հայստանի զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները հուսալիորեն պաշտպանում են հայրենիքի սահմանները, լիարժեքորեն կատարում հակառակորդի ռազմաշունչ պլաններին դիմակայելու պատասխանատու դերը և, միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի կազմում մարտական ծառայություն են տանում մոլորակի տարբեր պայթյունավտանգ կետերում: 

Категория: Նորություններ | Դիտումներ՝ 137 | Ավելացրել է՝ Gani

Ավելացնել մեկնաբանություն


Смотри там все для ucoz очень много полезной инфы для ucoz.
Вот все о роке - социальная сеть для рокеров России
Также есть сайт, где можно посмотреть даты выхода игр без регистрации.
Также можете посетить официальный сайт Леонова и .
популярный сайт новинки игр на pc 2013 с обзорами авто.
Уделите также внимание рок сайт , лучшие рок песни