14:45
"Հրաշքներ" Ամանորի գիշերը

Playboy լեգենդար ամսագրի 86-ամյա հիմնադիր Հյու Հեֆներն ամուսնացել է իր շիկահեր ընկերուհու` 26-ամյա մոդել Քրիստալ Հարիսի հետ, հայտնում է Tattler-ը:
Պսակադրությունը կայացել է ամանորի գիշերը Playboy հայտնի կալվածքում: Արարողության նախօրեին հարսնացուն Twitter սոցկայքում գրել է. «Այսօր ես կդառնամ տիկին Հյու Հեֆներ: Ինձ իսկապես բախտավոր եմ զգում»:
Ի դեպ, աղբյուրը նշում է, որ մոդելը բախտավոր է դարձել միայն 2-րդ փորձից: 2011-ի հունիսին աղջիկը հետաձգել էր արդեն իսկ ծրագրված հարսանիքը` միջոցառումից ընդամենը մի քանի օր առաջ:
Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 629 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն