22:37
Ինչպես մարզվել ձմռանը


Եթե չեք սիրում մարզասրահներ, սովոր եք մարզվել բնության գրկում, ապա վստահաբար կարելի է պնդել, որ ձմեռվա սառը օդը կարող է խոչընդոտ լինել Ձեր մարզումների հարցում: Բայց սա հաղթահարելի է:

Մաքուր օդին մարզումները ունեն բազմաթիվ առավելություններ. դրանք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել: Լավագույն գաղափարը, իհարկե, վազքն է: Սկսենք նրանից, թե ինչ պետք է հագնել: Ճիշտը ոչ թե բամբակյա իրերն են, ինչպես ընդունված է համարել, այլ նեյլոնե, քանի որ բամբակն ունի խոնավություն կուտակելու հատկություն, իսկ անհրաժեշտ է, որ մարզազգեստը կարված լինի մի կտորից, որը հավաքում է խոնավությունն ու դուրս բերում այն: Մարզազգեստ գնելիս նայեք, որ վրան գրված լինի dri-fit. դա լավագույն տարբերակն է:

Մարզման համար նախատեսված տաբատը պետք է տաք լինի, չմոռանաք նաև տակից զուգագուլպաներ հագնել:

Վազքուղի դուրս գալ չի կարելի առանց ձեռնոցների ու գլխարկի:

Հիշեք' եթե ջերմաստիճանը 15 աստիճանից էլ իջնի, ապա լրացուցիչ տաքության կարիք կլինի:

Ամեն դեպքում մի փաթաթեք Ձեզ հագուստով: Եթե դուրս գաք և թեթևակի ցուրտ զգաք, դա այն է, ինչ պետք է, որովհետև հենց սկսեք վազել, Ձեր մարմնի ջերմաստիճանը կբարձրանա:



Վազելուց առաջ անպայման թեթև տաքացրեք մկանները, քանի որ սառած մկանները այնքան էլ ճկուն չեն: Նախավարժանք կատարեք, իսկ վազքը սկսեք դանդաղ քայլից, ապա աստիճանաբար արագացրեք:

Վազքով զբաղվել կարելի է ձյան վրա, բայց ոչ սառույցի: Վնասվածքներից խուսափելու համար փոքր քայլերով առաջ շարժվեք:

Ձմռանը սառը օդը շատ արագ կջրազրկի Ձեզ, դրանից խուսափելու համար չմոռանաք Ձեզ հետ հեղուկ վերցնել:

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 927 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Gani Hakobyan13.01.2013 14:54 Պատասխանել
xndrem biggrin biggrin

Ավելացնել մեկնաբանություն