18:52
Մագ Հովհաննիսյան <<Ինձ համար բացասական կարծիքը անվճար գովազդ է>>

Ձեզ եմ ներկայացնում Անի Առաքելյանի  հարցազրույցը դեռահաս մոդել Մագ Հովհաննիսյանի հետ:



Մարգարիտա  Հովհաննիսյան,  ծնվել եէ1996 թ - ի հուլիսի 23ին, Գերմանիայում
 Ե՞րբ ես տեղափոխվել Հայաստան
-2009 թվականի ձմռանը ես և իմ ընտանիքը եկանք Հայաստան ընդմիշտ ապրելու ցանկությամբ, բայց մինչ այդ մի 2-3 անգամ եղել էինք այստեղ

Իսկ ինչպե՞ս որոշեցիր մոդել դառնալ, և ինքա՞ն ժամանակ է որ այդ գործով զբաղվում ես
-Մանկուց երազել եմ զբաղվել այս գործով , սակայն ծնողներս դեմ էին, երբ 11 տարեկան էի ապրում էինք Ուկրաինայում և այդ ժամանակից սկսվեց իմ երազանքի իրականացումը, իսկ հիմա ուղղակի սիրողական՝ շուտ հոգնեցի

Ի՞սկ ծնոներտ հեշտ փոխեցին իրենց որոշումը
-Ոչ, ճիշտ է մայրս  դեմ չէր, բայց հայրս դեմ էր և մարսիկիս շնորհիվ հայրս համոզվեց

Ամեն ինչի՞ց ես շուտ հոգնում
-Դե ոչ, օրինակ լուսանկարվելուց  ուղղակի չեմ կարող հոգնել, բայց մոդելային գոծը հոգնեցրեց ինձ

Իսկ մոդելի գործը բիզնես համարում ես՞
-Այո, մի պարզ պատճառով, որ այս աշխատանքը համարվում է ամենաարդյունավետ և շահավետ աշխատանքներից մեկը ամբողջ աշխարհում

Հայաստանում մոդել լինելը այդքան էլ հեշտ չի, ինչպես ես վերաբերվում բացասական կարծիքներին
-Ահավոր դժվար է, փորձում եմ ուշադրություն չդարձնել, չնայած ես ապրում եմ նենց հասարակության մեջ, որ ուշադրություն չդարձնելը շատ դժվար է....Ինձ համար բացասական կարծիքը անվճար գովազդ է, իսկ բացասական կարծիք տարածողները անվճար փիար մենեջերներ



Իսկ եղել է դեպք, որ քո սիրելի աշխատանքից ուզես հրաժարվել այդ կարծիքների կամ բանբասանքների պատճառով
-Ո՛չ, ես մոդելային գործը դրեցի մի կողմ մի պարզ պատճառով, որ ինչպես արդեն նշեցի հոգնել էի, իսկ հիմա ուղղակի սիրողական լուսանկարվում եմ և վերջ չեմ դնելու իմ այս շատ սիրելի հոբբիին, այն էլ կարծիքների պատճառով
 իսկ հնարավոր է հետագայում նորից վերադառնաս պրոֆեսիոնալ մոդելի կարիերայիտ-Հնարավոր է, բայց որ Հայաստանում

Մի պոքր պատմիր հետաքրքրություններիտ մասին
Շատ եմ սիրում կարդալ Ռեփ, առաջ չէի բարձրաձայնում՝ վախենում էի, բայց հիմա կա այն մարդը որ ինձ ոգեշնչել է և չեմ պատրաստվում լռել ու կբացեմ մի փոքր գաղտնիք՝ մոտ ապագայում դուրս կգա իմ առաջին աշխատանքը  Bass Reqordz-ի տղաների հետ.նաև սիրում եմ զբաղվել սպորտով, հաճախում եմ տարբեր սպորտ կոմպլեքսներ.և ամենաշատը սիրում եմ իմ քարերի, ապակեղենի հավակածուն.նաև շատ եմ հետաքրքրված սարդերով, ունեմ սարդ-տարանտուլ և ուսումնասիրում եմ նրանց կառուցվածքը, նրանց առօրյան և ընդհանրապես սարդերին, որովհետև մանկուց սիրել եմ և չեմ վախեցել

հետաքրքիր զբաղմունք է  ասեցիր որ սիրում ես ռեփ կարդալ , իսկ կա՞ ռեփեռ որից ոգեշնչվում ես
-Իհարկե կա՝ նա հայկական ժողովրդական ռեփ է ներմուծում Հայաստան

և ո՞վ է նա
-Ճիշտն ասած չէի ուզում անուն տալ, բայց կասեմ ՝ Մոսն է Մեծ Հայք Ռեքորդզից


ի՞սկ հնարավոր է որ Մոսի հետ երգ ձայնագրես
-Թույլ տվեք չպատասխանել այս հարցին

ես գիտեմ որ գիրք կարդալ ևս սիրում ես.վերջին գիրքը որ կարդացել ես որն է եղել
-Հիմա կարդում եմ մի գիրք, որ նվեր եմ ստացել հենց հեղինակից, հեղինակը Վարդան Հակոբյանն է , կոչվում է «Արտառոցը կամ Դեպի Փայլուն ապագա».ասեմ, որ հասկանալու համար խորանալ պետք չէ, ուղղակի պետք է կարդալ և մտնել բառեր մեջ

գիտեմ նաև, որ քեզ համար առաջնայինը դասերտ են  և հետաքրքիր է ինչ մասնագիտություն ես ընտրել
-ընտրել եմ տուրիզմի բաժինը, որովհետև շատ եմ սիրում ճանապարհորդել, մասնագիտությամբ ապագա գիդ եմ

Հիմա շատ աղջիկներ երազում են մոդել լինելու մասին ի՞նչ խորհուրդ կտաս նրանց
-Ես ինձ մոդել չեմ համարում, որովհետև մոդել լինելու ՝ ինչպես ասում է մեր հայ ժողովուրդը՝«պիտի դեռ շատ հաց ու պանիր ուտեմ» , բայց լինելով լավ տեղյակ այդ ասպարեզից կասեմ մի բան ՝ուղղակի միշտ եղեք անկեղծ և ժպտացեք, ժպիտը գեղեցկացնում է մեզ, իսկ այս ասպարեզում առաջնայինը գեղեցկութնունն են գնահատում

Համոզված եմ որ շատ տղաների սրտեր ես գերել  և հարցս հատուկ նրանց համար է 

քո սիրտը զբաղված է՞
-Դեռ ոչ, բայց ամեն ինչ առջևում է
Իսկ իդեալ ունես՞
-Ոչ չունեմ, որովհետև իդեալական մարդ չկա
Իսկ ունես երազանք որին դեռ չես հասել
-Այո, իմ ամենամեծ երազանքը որին դեռ չեմ հասելէբացել սեփական տուրիստական ընկերությունը.և առանց ծնողների օգնության



մի օր անպայման երազանքիտ կհասնես իսկ  հիմա բլից հարցեր
սիրած երգիչը (ուհին)
-Երգիչ էնրիկե Իգլեսիաս երգչուհի Բիյոնսե
սիրածտ ֆիլմը՞
-Շատ են , բայց ամենաշատը սիրում եմ  "Секс по дружбе"
 սիրած դերասանը(ուհին)
-Սիրած դերասան չունեմ, իսկ դերասանուհի ԱնՋելինա Ջոլի
սիրածտ գիրքը
-Ա.Դյումայի «20 տարի անց»-ը
սիրած երկիրը
-Մեծ Բրիտանիա
սիրած սպորտաձևը
-միանշանակ լող
կարգախոստ
-կարգախոս չունեմ, բայց ունեմ օրենք՝ միշտ նայել առաջ և  չհամարձակվել նայել հետ
դե այսքանը շնորհակալություն անկեղծ պատասխանների համար.....
Քեզ շատ շնորհակալություն անկեղծ զրույցի համար
 


 

Կատեգորիա: Անդամների բլոգեր | Դիտումներ: 710 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն