13:47
“Մանկական Եվրատեսիլ 2013”


«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը:



Եվ այսպես, մեր երկիրը “Մանկական Եվրատեսիլ 2013”-ին ներկայացնելու հնարավորություն է ստացել նաև 10 ամյա Միքայել Վարոսյանը իր “Happy Day” խումբով:



Հիշեցնենք, որ “Մանկական Եվրատեսիլ 2013” երգի մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 30-ին Կիևի “Ուկրաինա” արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները, իսկ հաղթողին հնարավորություն է ընձեռվելու հանդես գալ Կոպենհագենում կայանալիք “Եվրատեսիլ 2014”-ի շրջանակում:

Կատեգորիա: Երաժշտություն, Սիրված երգեր | Դիտումներ: 2334 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն