21:00
Ո՞վ ինչպես է հավատացել Ձմեռ պապի գոյությանն ու դադարել հավատալ. հիշում են քաղաքական գործիչները


Սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը Ձմեռ Պապի գոյության և չգոյության մասին իմացել է շատ շուտ: «2-3 տարեկան հասակում, Գորիս քաղաքում իմացա, որ կա Ձմեռ պապ, բայց արդեն 5-6 –ում հասկացա, որ սարքովի է», - Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Ասրյանը:
Նրա առաջին կասկածները ծագել են այն բանից հետո, երբ հասկացել է, որ միշտ Ձմեռ պապ է լինում իրենց հարևանի տղան: «Հետո ես, կասկածելով, իրան հետևեցի ու տեսա, որ գնում է իրենց տուն»,- վերհիշում է Խաչիկ Ասրյանը:
Մանկության տարիներին նրան Ձմեռ պապը բերել է տոպրակներ, որոնց մեջ եղել են «Սկյուռիկ» կոնֆետներ և չրեր:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նվերները հիմնականում եղել են կոնստրուկտորներ: «Չեմ կարող ասել՝ երբ եմ իմացել Ձմեռ պապի մասին, բայց որ հավատացել եմ, դա փաստ է, որովհետև միշտ զարթնում էի, տեսնում էի՝ բարձիս տակ նվեր էր լինում, ասում էի՝ «բա էս ո՞վ է բերել, ասում էին՝ Ձմեռ պապն է դրել, գնացել է»: Ես ասում էի՝ «բա ինձ ինչի՞ չեք ասել», ասում էին՝ «դու քնած էիր, եկավ տեսավ, պաչեց թուշիկդ, գնաց ուրիշ բալիկների մոտ: Էդպես է եղել, բայց ոնց եմ սկսել չհավատալ, չեմ կարող ասել, որովհետև շատ սահուն է եղել»,- պատմեց Արմեն Մարտիրոսյանը:
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ձմեռ պապի գայության մասին իմացել է մանկապարտեզ հաճախելիս, և որ ամենակարևորն է՝ «մինչև հիմա էլ՝ Ձմեռ պապին հավատում եմ: Ձյունանուշիկին էլ»:
Ձմեռ պապիներից ստացված նրա նվերները համեստ են եղել՝ մանդարիններով ու կոնֆետներով ավանդական տոպրակները, որոնք մանկապարտեզի երեխաներին բաժանում էին ոտանավոր արտասանելուց հետո: «Նորմալ սերունդ էինք, ոչ նյութապաշտ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ-ական պատգամավորի բալիկները Ձմեռ պապիկից խնդրել են խաղալիք մեքենա ու գիրք:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ Ձմեռ Պապիկի գոյության մասին նորից սկսել է հավատալ երկու տարեկան աղջկա՝ Ձմեռ պապիկից նվերներ ուզելուց հետո: Ու այդպես էլ մինչև հիմա հավատում են ու Ձմեռ պապիկից խնդրում են լավ խաղալիքներ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը Ձմեռ պապերի ու Ձյունանուշների մասին հիշողությունների փոխարեն, խոսեց իր ցանությունների մասին. «Այն է՝ որ մարդիկ միշտ հավատան այն դրական ու հեքիաթային երևույթներին կամ կերպարներին, որոնք կան մեր մտքում, սրտում, գիտակցության ու պատմության մեջ, իսկ եթե չկան էլ՝ յուրաքանչյուրը ձգտի, որ դրանք լինեն, իրականացվեն։ Կամ գոնե փորձենք ինքներս փոխարինել, լրացնել աշխարհում պակաս ունեցող բարությունն ու դրական արարքները»:
Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 837 | Ավելացրեց: artyom | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն