17:18
Ուկրաինացի տաքսու վարորդը ստիպել է ուղևորին մերկ վազել


Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում ձերբակալվել է մի տաքսու վարորդ, ով ծաղրել է ուղևորին ուղեվարձի համար բավարար գումար չունենալու պատճառով:
Տուժողը եղել է մի ուսանող, ով գիշերային ակումբից էր դուրս եկել։ երիտասարդը չի կարողացել ճիշտ բացատրել, թե ուր պետք է գնալ և քնել է։ Վարորդն ուղևորին հասցրել է մինչև ավտոշուկա, արթնացրել և պահանջել 92 գրիվեն։ Սակայն նրա մոտ եղել է միայն 50 գրիվեն։
Վարորդը կանչել է իր գործընկերներին, ովքեր մեքենայից դուրս են բերել երիտասարդին, ծեծել և մտցրել բեռնախցիկ։ Այնուհետև քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ վարորդը ստիպել է երիտասարդին հանվել և մերկ վազել մեքենաների շուրջը, որից հետո վերցրել է ամբողջ գումարը, փաստաթղթերը, հեռախոսը և հեռացել։
Վարորդը ձերբակալված է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ։
Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 453 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
Lil V.04.10.2012 20:09 Պատասխանել
de ha indzela xangarum bayc de biggrin

Ավելացնել մեկնաբանություն