18:00
The Beatles-ի կազմալուծման իրական պատճառները


Փոլ Մաքքարթնին պատմել է լեգենդար քառյակի փլուզման իրական պատճառների մասին: Նրա խոսքով` նկարչուհի Յոկո Օնոն, ում շատերը մեղադրում են The Beatles-ի ''մահվան'' մեջ, դրա հետ ընդհանրապես կապ չունի: Այո, Ջոնը նրան իր հետ տանում էր խմբի փորձերին, ինչը հակասում էր խմբի օրենքներին: Սակայն խումբը բաժանվեց ինքն իրեն, առանց Օնոյի միջամտության: Հակառակը` Փոլը վստահ է, որ առանց նկարչուհու Լենոնը չէր կայանա որպես անհատ երգիչ և չէր գրի իր ամենահայտնի հիթը` ''Imagine''-ը: Քառյակի բաժանման իրական մեղավոր Մաքքարթնին համարում է խմբի մենեջեր Ալեն Կլեյնին: ''Ես պայքարում էի իմ երեք լավագույն ընկերների դեմ, սակայն ցանկանում էի կռվել միայն Կլեյնի հետ'',- ասում է երաժիշտը:



Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 453 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն