Story 1
19:03
The Beatles-ի մի քանի երգերի ստեղծման պատմությունը


Yesterday
Yesterday…Մի գեղեցիկ առավոտ Պաուլը արթնանալիս զգում է,որ իր մտքում մի թեթև երաժշտություն է սավառնում։Պաուլի համար դա զարմանալի չէր,քանզի նա որևէ երգ գրելիս միշտ սկզբում ստեղծում էր ապագա երգի երաժշտությունը։Սակայն այդ երևույթը,այն է թե`արթնանալ գլխում մի ամբողջ երգի երաժշտությամբ,նորույթ էր։Ինչպես պատմում է Պաուլը,նա անմիջապես վեր է թռչում անկողնուց և նստում է իր մահճակալի կողքին դրված դաշնամուրի դիմաց և սկսում է պարզապես նվագել:
-Երաժշտությունը կարծես մտքիցս հոսում էր մատներիս մեջ, ես ինքնաբերաբար նվագում էի։ Այն ուղղակի իմ մեջ էր...
Սակայն այնուամենայնիվ Պաուլը վախենում էր այդ երգը թողարկելուց։Բավականին երկար ժամանակ նա այն կարծիքին էր,որ այդ երաժշտությունը ինչ-որ մի ռադիոյով լսել է,այն տպավորվել է իր մեջ,սակայն ռադիոյի գոյությունը մոռացության է մատնվել։Բայց մի որոշ ժամանակ անց բոլոր ռադիոկայաններում հետաքրքրվելուց հետո նա համոզվեց,որ այդ երաժշտությունն իր ուղեղի մեջ գիշերն էր դրել...
Իսկ երգի բառերը գրվեցին գնացքում`համերգի ճանապարհին։Պաուլն այդպիսի մի սովորություն ուներ։Նա իրենց ճանապարհորդությունների ընթացքում երբեք անգործ չէր մնում:



Hey Jude
Hey Jude..Այս երգը նույնպես պատկանում է Պաուլի գրչին:
Hey Jude, don't make it bad.
Take a sad song and make it better.
Երգի այս առաջին երկու տողը ծնվել է Պաուլի մտքում,երբ նա առաջին անգամ տեսել է Ջոն Լեննոնի որդի Ջուլիանին (Julian)։ Պարզապես այդ ժամանակ նա արտասանեց ոչ թե«Հեյ Ջուդ»,այլ «Հեյ,Ջուլիան»:
Հետագայում`երկար տարիների ընթացքում,Պաուլի և Ջուլիանի մեջ շատ մեջ կապվածություն է առաջանում։ Ջուլիանը Պաուլի համար թե՛ որդի էր,թե՛ ընկեր։Երգն ունի իր խորհուրդը:
Պաուլը,հիշելով Ջուլիանին տեսնելուց իր մտքում առաջացած տողերը ,որոշում է շարունակել դրանք`դարձնելով գեղեցիկ մի երգ։ Սակայն Ջուլիան անունը նա կրճատում է`սարքելով Ջուդ,որպեսզի համապատասխանի երաժշտության հնչերանգին:
Երբ Պաուլն ասում է Ջուլիանին,որ փորձի կյանքին ավելի ուրախ նայել,նա նկատի ունի Ջուլիանի և իր հոր հարաբերությունները։ Քանզի ինչպես մի անգամ նշեց Ջուլիանը.
-Պաուլի ու իմ հարաբերություններն ավելի ջերմ ու ընտանեկան են,քան իմն ու հորինս։Կարելի է ասել,որ ես նրան բացարձակ չեմ ճանաչում։ Հայրս`Ջոնը,մի անգամ նույնիսկ ասաց,որ ես նրա գիշերային մի բաժակ վիսկիից եմ դուրս եկել։ Հավատացե՛ք,դա ցավոտ էր…



All You Need is Love
All You Need is Love…Այս երգը,թերևս դարձավ Հիպպիների նոր խորհրդանիշը։
Արդեն հանրահայտ բրիտանական Բիթլզ խումբը պետք է առաջին անգամ մասնակցեր միջազգային հեռուստահաողրդման,որի ընթացքում պետք է ներկայացներ այնպիսի մի երգ,որը հասկանալի կլիներ յուրաքանչյուրի,այդ թվում նաև արտասահմանցիների համար։Այն պետք է հասանելի լիներ թե՛ առողջին,թե՛ հիվանդին,թե՛ հարուստին,թե՛ աղքատին։Կարճ ասած`բոլորին:
Պոլի ու Լեննոնի երկար մտորումներից հետո Լենոննը ներկայացրեց All You Need is Love երգը,որն անմիջապես ընդունվեց խմբի անդամների կողմից։ Երգի բառերը պարզ էին ու հասկանալի յուրաքանչյուրի համար: Ահա թե ինչպես Լեննոնը մեկնաբանեց այդ երգի իմաստը.
-Սերն ամեն ինչ է”
երգը դարձավ Հիպպիների նոր խորհրդանիշը։Այդ տարիներին Ամերիկայի ամենամութ էջը`Վիետնամական պատերազմը հասել էր իր թեժ գագաթնակետին։Բնականաբար պատերազմին զուգահեռ ակտիվացել էր հիպպիական շարժումը,որի համար Բիթլզի նոր երգը դարձավ ներշնչանքի ու ուժի նոր աղբյուր:



Let it be
Let it be… Սա միակ բանն էր,որ կարող էր բրիտանացի հանրահայտ քառյակը այդ պահին։ Թող որ լինի…Համանուն ալբոմում տեղ գտած այս երգի հաջողությանը ոչ ոք չէր հավատում։Սակայն ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց երգը գտավ հանրային ճանաչում ու սեր…Ու այդժամ ոչ ոք չէր մտածում,որ Let it beալբոմին վիճակված էր լինել վերջինը...
Տղաների մեջ իսկզբանե համաձայնություն կար,որ իրենց սիրելիներին ու կանանց չպետք է բերեին ձայնագրման ստուդիա։Սակայն Ջոն Լենոննը,պատանու նման մինչև ականջների ծայրը սիրահարվելով Յոկոյին ու չցանկանալով գեթ մի րոպե բաժանվել սիրելիից,խախտում է երկար տարիների ուժ ունեցող պայմանավորվածությունը։Իսկ խմբի մյուս անդամներին ամենևին հաճելի չէր աշխատել օտար մարդու ընկերակցությամբ։Բիթլզի հիմքերը խախրխլվում էին,սական պատճառը միայն Յոկոն չէր։Ինչպես նշում էր Պաուլը.-Մենք զգում էինք,որ այլևս սպառվել էինք,ստեղծագործելու ցանկություն էլ չկար արդեն։Բիթլզը մահանում էր...
Բիթլզը մահանում էր,և նրանք որոշեցին ասել...
..Թող որ լինի...

Категория: Երաժշտություն, Սիրված երգեր | Դիտումներ՝ 259 | Ավելացրել է՝ Gani

Ավելացնել մեկնաբանություն


Смотри там все для ucoz очень много полезной инфы для ucoz.
Вот все о роке - социальная сеть для рокеров России
Также есть сайт, где можно посмотреть даты выхода игр без регистрации.
Также можете посетить официальный сайт Леонова и .
популярный сайт новинки игр на pc 2013 с обзорами авто.
Уделите также внимание рок сайт , лучшие рок песни