Ղազախստանում միասնական քննության ժամանակ շրջանավարտի մոտից «շպարգալկա» են հայտնաբերել, որի երկարությունը կազմել է 11 մետր:
Թղթե ժապավենի վրա գրված է եղել մոտ 25 հազար պատասխան` միասնական քննության մեջ մտնող առարկաներից:
Դիմորդը չի հասցրել օգտվել «շպարգալկա»-ից:
Կրթության բաժնի պատասխանատուն ափսոսանքով նկատել է, որ նման «շպարգալկա» պատրաստելը «եւս աշխատանք» է: