2003թ. Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել է հայկական ցեղասպանությունը:
Շվեյցարահայերի ազգային կյանքի կենտրոնը Ժնևն է: Այստեղ է գտնվում Շվեյցարիայի հայոց միության վարչությունը, Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հակոբ եկեղեցին, որին կից գործում են կիրակնօրյա դպրոց, Հայ տիկնանց միությունը, Երիտասարդության ակումբը, Հայ բժիշկների միությունը, «Պրո Արմենիա» կազմակերպությունը, «Անի» պարի համույթը, «Արաքս» երգչախումբը և այլն: XIX դարի վերջերից ցայսօր Շվեյցարիայում հրատարակվել են 10 անուն հայերեն պարբերականներ: Ժնևի համալսարանում գործում է հայագիտության ամբիոն:
Թուրքիայում 1894–96թթ. հայերի կոտորածներից հետո Շվե
...
Կարդալ շարունակությունը »