Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել :
«Բանան» կոչվող պաղպաղակը վաճառվում է Չինաստանի գրեթե բոլոր խանութներում: Կարճ ժամանակահատվածում այն բավական մեծ տարածում է գտել:
Մասնագետները նշել են, որ «կախարդական» հատկությամբ օժտված պաղպաղակի արտաքին շերտը ժելատինից է պատրաստված:
Պաղպաղակը մոտ 30 րոպե մնացել է կիզիչ արևի տակ, սակայն, ի զարմանս բոլորի` չի հալչել:
Գիտնականները ևս 3 ժամ «Բանան»-ը պահել են արևի տակ, սակայն կրկին այն չի հալչել: Այդուհանդերձ 24 ժամ անց այն դեղնավուն ապուրի է վերածվել:
Գիտնականների պնդմամբ` չինական պաղպաղակն անվնաս է և իրականում միայն ժելատինե հաստ շերտի շնորհիվ է, որ չի հալչում:
...
Կարդալ շարունակությունը »