23:42
Ամերիկացի գիտնականի անհաջող կատակը կամ աշխարհի վերջը :)


Երկրի վերջնական կործանման գաղափարի ջատագովները հաճախ են մեջբերում մայաների օրացույցը, որն ավարտվում է 2012 թ. դեկտեմբերի 21-ին: Այսպիսով նշվում է, որ այդ ավարտն էլ կանխորոշ է լինելու ողջ մարդկության համար:

Իրականում աշխարհի վերջը մայաների սցենարով պարզապես ամերիկացի գիտնականի անհաջող կատակն էր: Դեռևս 1960թ.-ին կոնֆերանսներից մեկի ժամանակ Յելյան ինստիտուտի մարդաբանության պրոֆեսոր Մայքլ Կուն (Michael Coe) կատակել էր` ասելով. «2012թ. մայաների օրացույցի համաձայն տեղի կունենա աշխարհի վերջը միանգամից երկու ժամանակային ցիկլերով` 13-րդ 400-ամյակը և 5126 տարվա մեծ ցիկլը: Ստացվում է` այդ տարի կլինի մայական «աշխարհի վերջ»»: Այսպիսով մի հասարակ կատակը, որը որոշ ժամանակ մոռացության էր մատնվել, այժմ նորից «շունչ առավ», բայց այս անգամ սպառնալի երանգներով:

Այդուհանդերձ 1950-ական թթ.-ին հայտաբերված և երկու տասնամյակ առաջ վերածնված մայաների օրացույցում իրականում պատկերված է մեր համակարգի անցումը Ձկների համաստեղությունից Ջրհոսի համաստեղություն: Օրացույցը բաղկացած է 13 ցիկլից, սկսվում է մ.թ.ա. 3114 թվականով, ավարտվում 2012 թ. դեկտեմբերի 21-ին:
Կատեգորիա: Աշխարհի նորություններ | Դիտումներ: 484 | Ավելացրեց: Dave | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն