23:34 Առեղծվածային թվագիտությունը և մայաները. շտապեք իմանալ Ձեր կյանքի լավագույն տարեթվերը |
Վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե ամենուր խոսվում է «Աշխարհի վերջ»-ի, Մայաների կազմած օրացույցի, մեր երկրագնդին սպասվող կատակլիզմների, աղետների մասին: Շատերը գրեթե համոզված են, որ ժամեր անց վրա է հասնելու «Աշխարհի վերջ»-ը, մարդկանց մի մասը թերահավատորեն է այն ընդունում, մի մասն այն լսելուց ժպտում է, որոշները նյարդայնանում է, մյուսներն էլ… Ինչևէ, ամեն մարդ մի ձև է այն ընկալում, սպասում և, անգամ, պատրաստվում դիմավորել: Այսօր հենց Մայաների օրացույցն է, որ մեզ մեղմ ասած շփոթության մեջ է դրել: Եթե չլիներ նրանց թվագիտությունը, մեզ մոտ մտավախություն չէր լինի, որ «Աշխարհի վերջ» մոտենում է: 21.12.12 տարեթիվը թվագիտության տեսանկյունից մոգական ուժ ունի և նշված է մայաների «տցոկլին» հնագույն օրացույցում, որն էլ դարձել է նախատեսվող հայտնության գլխավոր փաստաթուղթը։ Հենց այս տարեթվով է ավարտվում օրացույցը, ինչպես նաև 5125 տարի տևողությամբ ցիկլը՝ Հինգերերոդ Արևի դարաշրջանը։ Իսկ ի՞նչ դեր կարող են ունենալ թվերը մեր կյանքում: Դարեր առաջ նումերոլոգիան` թվագիտությունը, համարվում էր առեղծվածային երևույթ, սակայն այսօր շատերն են հետաքրքրված այդ գիտությամբ: Հիմնվելով 1-9 թվային սկզբունքին` կարելի է շատ բան իմանալ յուրաքանչյուր մարդու առողջության, բնավորության, ճակատագրի և այլնի մասին: Աստղագետների պնդմամբ, թվերի նշանակությունը հետևյալն է. «1» թիվը գտնվում է Արեգակի հովանավորության ներքո և ասոցացվում է սրտի ու որովայնի վերին մասի հետ: «2»-ը՝ հովանավորում է Լուսին մոլորակը` ասոցացվելով կրծքի, թոքերի, արյան և ուղեղի աջ կիսագնդի հետ: «3»-ը հովանավորում է Յուպիտեր մոլորակը, և այն կապված է կոնքերի ու մարմնի ծայրամասերի հետ: «4» թիվը գտնվում է Մարս մոլորակի ազդեցության տակ և ասոցացվում է շնչառական օրգանների աջ կողմի հետ: «5» թիվն ասոցացվում է ձեռքերի, ոսկրերի, վզի և որովայնի ստորին մասի հետ և գտնվում է Մերկուրի մոլորակի ազդեցության տակ: «6» թիվը կապված է աչքերի, ականջների, քթի, լեզվի, երեսի, մաշկի և սեռական օրգանների հետ, որոնց հովանավորում է Վեներան: «7» թիվը հովանավորում է Նեպտուն մոլորակը, որն ասոցացվում է ուղեղի, մաշկի և ձախ ոտքի հետ: «8»-ը՝ կապված է ծնկների, մկանների, շնչառության և իրանի ձախ կողմի հետ և հովանավորվում է Սատուրն մոլորակի կողմից: «9» թիվը կապված է ձախ ձեռքի, երիկամների, միզապարկի և Ուրան մոլորակի հետ: Յուրաքանչյուր մարդու առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով պետք է պարզապես գումարել ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` ստացած միավորը վերածելով միանիշ թվի: Օրինակ` եթե ծնվել եք 27/10/1979թ-ին, հարկավոր է կատարել հետևյալ հաշվարկը. 2+7+1+1+9+7+9=36, այնուհետև 3+6=9, այսինքն ձեր առողջության թվաբանական արտահայտությունն արտացոլվում է «9» թվի միջոցով, որին հովանավորում է Ուրանը: Այս առեղծվածային թվագիտությունը հնարավորություն է տալիս մեզ նաև կազմելու, որքան էլ այն տարօրինակ թվա, մեր կյանքի գրաֆիկը՝ իր վերելքներով և վայրէջքներով: Ստորև առաջրկում եմ և Ձեզ կազմել և համադրել այն Ձեր արդեն իսկ ապրած տարիներին: Նախ. պետք է ծննդյան օրը և ամիսը բազմապատկել տարեթվով: Բերված օրինակով այն կունենա հետևյալ տեսքը. 2710х1979=5363090, այսինքն 7 նիշից բաղկացած թիվ: Այժմ անհրաժեշտ է կազմել կոորդինատների առանցք, որտեղ «y» առանցքի վրա կբաշխենք 1-9 թվերը, իսկ «х»-ի վրա՝ մինչև 7 նիշ կբաշխենք ծննդյան տարեթվերի հաջորդականությունը՝ սկսած 1979-ից: Առավել պատկերավոր այն ներկայացված է նկարում: Փաստորեն, ստացված պատկերում որքան բարձր է «y» և «x» առանցքների հատման կետը, այնքան այդ թվին համընկնող «x» առանցքի տարեթվերը ձեզ համար հաջող են եղել կամ կլինեն, և՝ հակառակը: Ինչևէ, որքանով է այն ճշմարտացի և հիմնավորված, դժվար է ասել, բայց որ թվերն առեղծվածային են, իրենց մեջ խորհուրդ ունեն և ազդում են մեր ճակատագրի վրա, փաստում են աստղագետները: Հ.Գ. – Եթե նկատեցիք, ես ինքս սահմանափակվեցի մի տարեթվով և դրանից հետո չշարունակեցի գրել նրան հաջորդող տարեթվերը: Սակայն այդ չի կարող նշանակել, որ 1979թ-ի հոկտեմբերի 27-ին ծնված անձանց համար 2020 թվականից կյանքն ընդհատվելու է, այլ պարզապես ես չեմ կարող անվերջ շարունակ տարեթվերը գրել: Ուստի արժե՞ այսքանից հետո լուրջ վերաբերվել Մայաների կազմած օրացույցին, գուցե նրանք և՞ս հոգնել են շարունակել իրենց օրացույցը գրելուց: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |