16:33
“Դու հաստատ կապրես”
“Դու մենակ չես, տես, կան կողքիդ մարդիկ օգնող քեզ, դու ունես ընկեր, քո ընկերը քո հավատն է”. այս տողերը երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանի երգից են` նվիրված 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանին:

Նարեկը հիվանդ է արյան քաղցկեղով: Մոսկվայում բժշկական զննությունից հետո ռուս մասնագետները նշանակել են ոսկրածուծի փոխպատվաստում: Վիրահատությունն արժի 120-130 հազար եվրո:

Գումար գտնելու ու փոքրիկին օգնելու գաղափարն է համախմբել երաժիշտ ԴերՀովային, Էլիզաբեթ Ադիկյանին, “Դու հաստատ կապրես” կարգախոսով բարեգործական նախագծի ղեկավար Հռիփսիմե Հովհաննիսյանին ու նրանց ընկերներին:



6-ամյա Նարեկի կյանքը կարող է փոխվել մեկ ակնթարթում: Մեր ընթերցողների շրջանում Նարեկին աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին`ՎՏԲ Հայաստան Բանկ, 16 07 60 08 83 79 04/ARM, 16 07 60 08 83 79 05/ USD, 16 07 60 08 83 79 06/EUR եւ 16 07 60 08 83 79 07/RUS: Հաշվեհամարի պատասխանատու` Նաիրա Գրիգորյան(Նարեկի մայրը):
Դիտումներ: 469 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Gani Hakobyan05.12.2012 20:45 Պատասխանել
esel mec hacchuyqov koqnei, bayc........... sad sad sad sad

Ավելացնել մեկնաբանություն