15:27
Հայտնի է 2012-ի ամենացանկալի հայի անունը


“ԷԼ Style”-ը Երեւանի սրճարաններից մեկում երեկ երեկույթ էր կազմակերպել` հայտարարելու 2012 թվականի 30 ամենացանկալի հայերի անունները, որոնք ընտրվել են ամսագրի ընթերցողների քվեարկությամբ:


“ԷԼ Style” ամսագրի պատասխանատու-խմբագիր Էդիտա Գաբոյանը նշել է, որ հորիզոնականներ չեն նշվում մասնակիցների մեջ ավելորդ լարվածություն եւ սկանդալներ չառաջացնելու նպատակով. “Միայն ամենաբարձր ձայներ հավաքած թեկնածուներից խմբագրությունն ընտրում է այն ցանկալիին, որը կդառնա շապիկի հերոս”:


Էդիտան նաեւ հետեւյալն է հավելել. “Լուսանկարները պետք է լինեն բաց, համարձակ ու սեքսուալ, եւ եթե տվյալ հայտնի մարդը չի ցանկանում այդպես լուսանկարել, ապա այս նախագծի ֆորմատին չի համապատասխանում”:



Եվ այսպես, ըստ ամսագրի խմբագրակազմի եւ ընթերցողների` 2012 թվականի ամենացանկալի հայը երգչուհի Իվետա Մուկուչյանն է, որը կլինի ամսագրի նոր համարի շապիկի հերոսը: Նա, շնորհակալություն հայտնելով իր համար քվեարկած մարդկանց, հիշել է, որ երեք տարի առաջ ընդհանրապես հայտնի չէր եւ աշխատասիրության շնորհիվ այժմ հասել է ամենացանկալիի տիտղոսին. “Շնորհակալ եմ ինձ սիրող մարդկանց, որ հավատացել են: Շատ հաճելի է ցանկալի լինելու փաստը: Նաեւ շնորհակալ եմ լուսանկարիչ Արմեն Աղայանին. նա գիտի` ինչպես ինձ լուսանկարել եւ ճիշտ մատուցել”:


Լուսանկարների համար շնորհակալություն ենք հայտնում Bravo.am -ին
Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 550 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն