21:49
Ջենիֆեր Լոպեսը ընդդեմ հայազգի վարորդի

ԱՄՆ Լոս Անջելեսի գերագույն դատարանը մերժել է հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հայցն ընդդեմ նրա հայազգի վարորդ Հակոբ Մանուկյանի։ Երգչուհին 20 մլն դոլարի հայց էր ներկայացրել իր հայազգի նախկին վարորդի դեմ՝ իրեն շանտաժի ենթարկելու համար։
Մասնավորապես, Լոպեսը 20 մլն դոլար է պահանջել իր նախկին վարորդից, ով, նրա պնդմամբ, փորձել է շանտաժի ենթարկել իրեն՝ սպառնալով 2,8 մլն դոլար չվճարելու դեպքում նրա մասին անձնական տեղեկություններ հրապարակել։
2011թ. Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լոպեսի, ով առանց որևէ պատճառի նրան հեռացրել է աշխատանքից։ Վարորդը պատմել է, որ Լոպեսի մոտ աշխատել է 2005թ.-ից ի վեր, սակայն երգչուհու մենեջեր Բենի Մեդինան նրան ստիպել է գործից դուրս գալ և հրապարակայնորեն վիրավորել է։
Բացի այդ, Մանուկյանը նշել է, որ Մեդինան իրեն ծաղրել է հագուկապի և անգլերենի իմացության համար։
Ինչ վերաբերում է Մանուկյանի ներկայացրած հայցին, ապա այն դեռևս ընթացքի մեջ է։
Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 528 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն