13:09
Ջուլիետտա Սարգսյան "Կարծրատիպերը կոտրվելու հատկություն ունեն"

Ջուլիետտա Սարգսյանին մենք ճանաչում ենք "Հայ Սուպերսթար 5” նախագծից, սկայն քչերը գիտեն, որ նա նաև զբաղվում է ռեփով: Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք կարդալով հարցազրույցը : 


Ե՞րբ և որտե՞ղ ես ծնվել:
29.05.1992 Երևանում:

Հիմա որտե՞ ղ ես սովորում կամ աշխատում:
2012-ին ավարտել եմ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի  էրգոթերապիա բաժինը: Հիմա շարունակում եմ սովորել Երգի Պետական Թատրոնում: Դեռ /արդեն/ չեմ աշխատում:  

Ինչո՞ ւ որոշեցիր "Հայ Սուպերսթար 5” նախագծից հետո ռեփով զբաղվել:
Նման որոշում չեմ ընդունել)) Ես ռեփով մինչև սուպերսթարն էլ եմ զբաղվել, ուղղակի լայն մասսային երաժշտական "հոբբի”-ս ցույց տալու հնարավորություն չի եղել))): Բացի այդ, ռեփն իմ ընտրած հիմնական ուղղությունը չի

Իսկ կպատմե՞ ս` ինչպես հայտնվեցիր Մեծ Հայքում:
Մոսի շնորհիվ))

Շատերն ասում են, որ դու և Մոսը բարեկամական կապեր ունեք: Այդ լուրը ճի՞ շտ է:
Շնորհակալություն թարմ նորության համար)  Իմ ու Մոսի ծանոթության էս տարբերակին ծանոթ չէի. . . Իրականում Մոսն իմ մտերիմ ընկերուհու եղբայրն է)  Կարող եմ միայն ասել, որ Հեղինեին քրոջս նման եմ սիրումԱզգակցական մնացած կապերի մասին դուք դատեք)) )

Իսկ ե՞ րբ կլսենք նոր ռեփ քո կատարմամբ:
Չգիտեմ, ոչինչ չեմ խոստանում

Բայց կաշարունակե՞ ս քո գործունեությունը Մեծ Հայք խմբի հետ:
Էլի շատ բան խոստանալ չեմ կարող)

Ըստ քեզ ավելի հեշտ է տղաների հետ աշխատել, թե՞  աղջիկների:
Հեշտ է աշխատել կազմակերպված ու կայացած աշխատակազմի հետ: Կոնկրետ ռեփում աղջիկների հետ չեմ աշխատել, չգիտեմ))

Իսկ համաշխարհային մասշտաբի ռեփփերներից ո՞ ւմ հետ կուզեիր համագործակցել:
Նման երազանքներ դեռ չէի ունեցել, նոր մտածեցի, որ մեծ հաճույքով  Բասթա Ռայմսի ու Էմինեմի հետ կհամագործակցեի... Ընդհանրապես երաժշտության ու նաև ռեփի մեջ էկլեկտիկ եմ))Սիրում եմ Բիգի Սմոլլին, Խուլիոյին, Շաքուրին: Վերջերս  Նաս ու Քենդրիք Լամար էլ եմ լսում...

Հայաստանում ընդունված է, որ եթե աղջիկ է ու ռեփ է կարդում, ուրեմն մի բան այն չէ: Այս կարծրատիպը հիմք է հանդիսանում համացանցում բացասական մեկնաբանություններ թողնելու և "աղջիկ ռեփեր” երևույթին վատ վերաբերվելու համար: Ինչպե՞ ս ես վերաբերվում այդ մեկնաբանություններին:
Ժամանակին տաբատ հագած կինն էլ էր աննորմալ, բայց կարծրատիպերը կոտրվելու հատկություն ունեն, հատկապես Հայաստանում: Ուրախ եմ, որ գտնվել են համարձակ աղջիկներ, ովքեր փորձում են իրենց ուժերը ռեփում: Ինքս տեսել եմ մի կատարողի (Էլո), ով, ըստ իս, բավականին հետաքրքիր ապագա ունի ): Մեկնաբանությունները կարդում ու լսում եմ: Ադեկվատ արձագանքները աշխատում եմ հաշվի առնել, իսկ դատարկ, փնովչական խոսքերին ուշադրություն չեմ դարձնում)

Կյանքում քեզ ի՞ նչն է առաջնորդում:
Ներկան

Կա՞  որևէ մեկը ում կուզեիր նմանվել :
Ինչո՞վ

Ասենք բնավորության ինչ որ գծով կամ ինչու ոչ, նաև արտաքինով, պահվածքով:
Իմ բնավորությունն անտանելի է, բայց ես այն սիրում եմ, մարդիկ, ովքեր կողքիս են, բնավորությունս ընդունել են վաղուց: Արտաքինիս սովոր եմ. մենք արդեն 20 տարի է ինչ միասին ենք, չէի ուզի գալ հայելու մոտ ու տեսնել ասենք Միլա Կունիսին (չնայած, որ նա ինձ համար շատ գեղեցիկ ա):
Գուցե կցանկանայի պահվածքիս որոշ նյուանսներ շտկել, բայց ոչ նմանվել այլ անհատականության
. . .

Ո՞ րն է քո կարդացած վերջին գիրքը:
Владимир Лобас, Желтые Короли, записки Нью-Йоркского таксиста (երեկ եմ վերջացրել)

Իսկ ո՞ րն է քո ամենասիրած ֆիլմը, որը նայելուց երբեք չես հոգնի:
Թե թողնենք սովետական կինեմատոգրաֆիան, որից դժվար է հոգնել, շատ եմ սիրում  «Nothing to lose» ֆիլմը, Martin Laurence_ի ու Tim Robbins_ի մասնակցությամբ  (ի դեպ անգիր գիտեմ թե անգլերեն, թե ռուսերեն տարբերակները ամբողջությամբ)

 «My cousin Vinny»,  «Cruel intentions... շատ կան)) Jhonny Depp-ի ֆիլմերից ու կերպարներից չեմ հոգնում, Morgan Freeman, Jack Nicolson . . .

Թերևս այսքանով ավարտենք մեր հարցազրույցը, շնորհակալ եմ : Քեզ հաջողություն եմ ցանկանում ամեն ասպարեզում:Շարունակիր ռեփ կարդալ, դու արդեն ունես երկրպագուների մեծ բանակ :)))
Շնորհակալ եմ ) )


Նշեմ, որ հարցազրույցը վերցված էր հատուկ metshayq.do.amի համար սակայն ես որոշեցի նաև տեադրել այս կայքում :))) սիրով ադմին ԼՕԼ 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 554 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
Lil V.25.12.2012 15:06 Պատասխանել
du payqarum eir vor qez Qnarik chasen Knarik asen hima ay dra nman mi banel stex a biggrin

Ավելացնել մեկնաբանություն