14:58
Կինոդիտում Սթորիի «եթերում». «Poker.am»


Կինոնկարը սուր ու լարված սյուժեով, զվարճալի կատակերգություն է, որտեղ կան սիրային խճճված պատմություններ` ճակատագրական գեղեցկուհիների մասնակցությամբ, մեքենաների առևանգում և հետապնդման տեսարաններ, պոկերի գրավիչ ու դրամատիկ մրցապայքար… և այս ամենի վերջում` հաղթանակ:

Ֆիլմի գլխավոր հերոսը` Հովոն, աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում` որպես մենեջեր-մատուցող: Նա պատրաստվում է իր ընկերուհի Լիլիի ծննդյան օրը կայանալիք հավաքույթի ժամանակ առաջարկություն անել սիրեցյալին: Այդ առիթով Հովոն արդեն ձեռք է բերել մատանին և նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Հարսնացուի տուն գնալուց առաջ Հովոն որոշում է մտնել ավտոսրահ և իր հետ տանել նաև ընկերոջը`Միշոյին: Սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստանում և գլխավոր հերոսը հայտնվում է նախ` զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում: Վրա հասած անախորժությունները լուծելու համար նա ստիպված է լինում է՛լ ավելի խենթ քայլեր ձեռնարկել: Նրա համարձակությունը զարմացնում է ընկերոջը, զայրացնում հարսնացուին և խուճապի մատնում կազմակերպված հանցախմբին…
Ի վերջո, դրամատիկ մրցամարտում դժվարությամբ տարած հաղթանակը կտրում է այս խճճված հանգույցը, և ամեն բան իր տեղն է ընկնում:

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 571 | Ավելացրեց: Dave | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
Lil V.25.12.2012 15:05 Պատասխանել
che du iskakanic xari 7 es biggrin

Ավելացնել մեկնաբանություն