20:56
<<Ծովամարտ>>-ի պատմությունը
Դպրոցական ամենաչսիրելի առարկաների ժամանակ, որպեսզի ձանձրույթը քեզ ու ընկերոջդ չհաղթի, բացել ես տետրիդ ամենավերջին էջը և առաջարկել խաղալ ծովամարտ:

Ծովամարտը պարզ անցյալ է ունեցել, մեզ այս խաղի մասին հայտնի է միայն այն, որ ստեղծվել է Միլտոն Բրեդլիի կողմից: Խաղի գաղափարն առաջացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որի ընթացքում շատ են եղել ծովային մարտեր: Ահա այդ մարտերի սկզբունքով էլ մշակվել է խաղը: Իսկ ինչպե՞ս է պետք այն խաղալ… Պարզապես հետևելով շատ պարզ մի քանի կանոնների.

Գծում ենք երկու քառակուսի 10×10 չափով: Քառակուսիների վերևի հատվածում գրում ենք տառերը՝ Ա-ից մինչև Ժ, իսկ ձախ կողմում՝ թվերը՝ 1-ից մինչև 10: Առաջին քառակուսու մեջ տեղադրում ենք նավակները՝ ցանկացած ուղղությամբ և ձևով: Մենք ունենք չորս մեկ վանդականի, երեք՝ երկու, երկու՝ երեք և մեկ չորս վանդականի նավակներ: Իսկ ահա երկրորդ քառակուսին մեզ պետք կգա հակառակորդի նավակները նշելիս: Գնացի՜նք մարտի… Պետք է ասենք, թե մեր կարծիքով որտեղ է գտնվում հակառակորդի նավակները: Բայց, իհարկե, լավ մտածելուց հետո ենք միայն բարձրաձայնում: Հետո հակառակորդն է գուշակում և այդպես այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը հաղթի…
Կատեգորիա: Հայացք դեպի անցյալ | Դիտումներ: 1050 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Gani Hakobyan05.12.2012 16:20 Պատասխանել
tongue tongue tongue

Ավելացնել մեկնաբանություն