17:18
Նորաձև տոնածառ


Ծննդյան տոների եղևնիների զարդարման ամենանորաձև գույները 2013թ.-ին կլինեն բաց մոխրագույնի երանգները:
«Համաձայն նորաձևության վերջին միտումների՝ տոնածառի վրա պետք է լինեն երկնագույնի, սպիտակի և արծաթագույնի համադրությամբ բաց մոխրագույն խաղալիքներ և զարդեր»,- պատմել է չեխական «Ծննդյան տոների զարդեր» ընկերության նախագահ Միրոսլավ Շորման։
Նրա խոսքով՝ դարչնագույնը և նարնջագույնն աստիճանաբար դուրս են գալիս նորաձևությունից։ Շորման նշել է, որ տոնական միտումները որոշվում են հագուստի ընդհանուր եվրոպական միտումների և կենցաղային գործվածքների հիման վրա, նախևառաջ՝ Փարիզի նորաձևության տոնավաճառում։
Ինչ վերաբերվում է տոնածառի գնդերին, ապա նորաձև են կրկին թռչունների պատկերները, զանգակները, մրգերը, թզուկները և փոքրիկ տնակները։
Կատեգորիա: Նորաձևություն և Հագուստ | Դիտումներ: 523 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Gani Hakobyan05.12.2012 20:46 Պատասխանել
jan nor tarin ekav smile smile smile

Ավելացնել մեկնաբանություն