23:03
ՊԱՂՊԱՂԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ Է ՓՐԿՎԵԼ

Ուկրաինայի Խարկով քաղաքում Ճանապարհային ոստիկանության 23-ամյա աշխատակից Վասիլի Մաքսիմենկոն շաքարային դիաբետով հիվանդի կյանք է փրկել;
Ոստիկանը նկատել է, որ փողոցով քայլող մի տղամարդ հանկարծ ընկել է գետնին: Անցորդները նրան ուշադրություն չեն դարձրել` ենթադրելով, թե նա հարբած է: Սակայն իրավապահը, մոտենալով տղամարդուն, նկատել է, որ նրա ինքնազգացողությունն է վատացել: Վերջինս էլ նրան հայտնել է, որ իր «շաքարն ընկել է»:
Պարզվել է, որ տղամարդը հիվանդ է հիպոգլիկեմիայով (երբ շաքարախտով հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է): Դա կարող է հանգեցնել գիտակցության կորստի, նաև` մահվան: Որպես առաջին բուժօգնություն` հիվանդին խորհուրդ է տրվում տալ շաքարի մեկ կտոր, քաղցր թեյ կամ հյութ:
Ոստիկանը, արագ կողմնորոշվելով, վազել է մոտակա խանութ, պաղպաղակ գնել ու տվել հիվանդին, ինչից նրա վիճակը լավացել է: Ուշքի գալով` տղամարդը գնացել է ոստիկանություն և խնդրել խրախուսել իր «փրկչին»: Ղեկավարությունն էլ, իմանալով հերոս աշխատակցի մասին, նրան պարգևավճար է հանձնել:
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 560 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն