10:31
Պատկերասրահում

 

Սիրում եմ նկարիչներին և նրանց հոգեբանությունը, և ինձ թվում է, որ նրանք միշտ մտածում են ինչ-որ բանի մասին, միշտ մտամոլոր են:
Մի անգամ ես գնացել էի պատկերասրահ, գեղեցիկ նկարների ցուցահանդես էր: Հրաշալի նկարներ էին, սակայն նկարչին ոչ ոք չէր ճանաչում: Ես այդ նկարները որոշեցի տեսնել և ծանոթանալ այդ նկարչի հետ:
Ես փնտրում էի նրան, հարցնում պատկերասրահում գտնվողներից, բայց նրանք չգիտեին, թե ով է այդ նկարների հեղինակը: Ես մոտեցա մի աղջկա և հարցրեցի, թե ով է այս նկարների հեղինակը, նա լուռ շրջվեց ,տխուր հայացքով նայեց ինձ և ասաց, որ հենց ինքն է նկարների հեղինակը:
Ես զարմացած էի, աչքերիս չէի հավատում, որ այդ հրաշալի նկարների հեղինակը կարող էր լինել 15 տարեկան Գայանեն:
Ընդամենը 15 տարեկան և ուներ գեղեցիկ պատկերասրահ:

Հեղ. Վարդանյան Լիլիթ
Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 534 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.11.06.2012 11:20 Պատասխանել
apreeeeees flower flower flower flower fudge

Ավելացնել մեկնաբանություն