16:09
Սարսափ վերելակը


Բրազիլական հեռուստատեսության աշխատակիցները «թաքնված նկարահանում» են արել, որի «զոհերի» արյունը բառացիորեն սառել է երակներում: Նրանք թաքնված տեսախցիկ են տեղադրել վերելակում, որը գաղտնի դուռ ուներ: Այդտեղից մթության մեջ հայտնվում է ուրվականի հանդերձավորմամբ ու գրիմով աղջիկը եւ ճչում:

Հիթ դարձած հոլովակը ցուցադրել է տեղական SBT հեռուստաալիքը:

Տեսագրության սկզբում ժպտերես կինն ուղեւորներին ուղեկցում է վերելակի դռների մոտ: Հենց վերելակը շարժվում է, լուսավորությունն սկսվում է խափանումներով աշխատել, հետո լույսը մարում է: Այդ պահին գաղտնի դռնից դուրս է գալիս բաց զգեստով գունատ աղջիկը՝ ճաղատ տիկնիկը ձեռքին: Հետո լույսը վառվում է: Հանկարծակի հայտնված աղջիկը սկզբում լուռ կանգնած է, հետո շրջվում է ուղեկցի կողմը եւ բարձր ճչում:

Բոլոր մասնակիցները սարսափահար բղավում եւ ծածկում են դեմքը: Կադրերից մեկում երեւում է, թե ինչպես է արտաքինից հարգարժան մի կին վերելակի դռան մոտից մարդկանց բղավոցները լսելով հռհռում:

«Սա, փաստացի, կտտանքների ենթարկել է», -այս առիթով գրում է The Gawker-ը: «Ամենավատը ծիծաղի ձայնն է այն պահերին, երբ մարդիկ կորցնում են կյանքի 10 տարին»,- քննադատում է հրատարակչությունը:



վերելակի մեռելը


հիմա ավելի հաճելի մեռել
Կատեգորիա: Զվարճալի | Դիտումներ: 754 | Ավելացրեց: Dave | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն