''Մեկ օրվա մեջ 24.000 դիտում է եղել, դա արդեն հաջողություն է'',- անդրադառնալով Սիլվա Հակոբյանի նոր` ''Ուշացել եմ'' տեսահոլովակին, ասաց երգչուհու հայրը` Հակոբ Հակոբյանը: Տեսահոլովակի շուրջ կարծիքներն իրարամերժ են: Ֆեյսբուքի օգտատերերից շատերն ասում են, որ Սիլվան արդարացրեց իրենց սպասելիքները, քանի որ տեսահոլովակը ստացվել է, մնացածն էլ գրում են, որ այն կարծես Արմենչիկի ''կլիպների ''copy past''-ը լինի` շքեղ մեքենաներ, առանձնատներ…'': ''Էս հայերն արդեն զզվացրել են ավտոներ նկարելով, առանց ավտո չեք կարո՞ղ…արդեն նյարդայնացնում է, ոնց որ ավտոյի չտես լինեք'',- շարունակում է մեկ այլ օգտատեր: Երգչուհու հայրն ասաց, որ ծանոթ չէ մեկնաբանություններին, չի կարդացել, բայց դե. ''Ինչքան հայ, էնքան կարծիք'':
|