15:15
ՏԱՐՎԱ ԳՈՒՅՆԸ


Pantone ընկերության մասնագետները յուրաքանչյուր տարի ընտրում են ամենաարդիական գույնը, և 2013թ. նրանց կանխատեսումն արդեն պատրաստ է:
2013թ. յուրաքանչյուր քաղաք կլինի զմրուխտե, ինչպես հրաշագործի մասին հայտնի հեքիաթում։
Հարուստ և հագեցած «թանկարժեք» գույնը խորհրդանշում է կանխազգացումն ու խորաթափանցությունը, նպաստում է հավասարակշռությանն ու ներդաշնակությանը։
Pantone ընկերության գլխավոր տնօրեն Լի Էյսմանի կարծիքով՝ զմրուխտե գույնը հատկապես համապատասխանում է որպես 2013թ. գույն, քանի որ խթանում է փոփոխությունները, թարմացումները և պարզությունն ամբողջ աշխարհում։
Կանաչի այս երանգը համապատասխանում է գրեթե բոլորին։ Կարելի է համարձակորեն վստահեցնել, որ գարնանն այդ գույնը կհայտնվի հագուստի և աքսեսուարների սեզոնային հավաքածուներում, իսկ ոսկերիչները կկենտրոնանան զմրուխտի, մալախիտի, ոսկեքարի և կանաչ փիրուզի վրա։

Կանաչ, կանաչ մինչև վերջ..
Կատեգորիա: Աշխարհի նորություններ | Դիտումներ: 526 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.25.12.2012 18:28 Պատասխանել
ba manushakaguyn@@@@??? cry cry biggrin

Ավելացնել մեկնաբանություն