Սըր Փոլ Մաքքարթնի

Այսօր` հունիսի 18-ին, հանրահայտ երգիչ Սըր Փոլ Մաքքարթնի ծնունդն է:



Հայտնի անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող Փոլ Մաքքարթնին ծնվել է 1942թ.-ի հունիսի 18-ին: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել որպես «The Beatles» խմբի հիմնադիրներից մեկը։

Երաժշտության հանդեպ սերը Մաքքարթնիին անցել է հորից՝ Ջեյմս Մաքքարթնիից, ով 1920-ական թվականներին իր իսկ «Jim Mac’s Jazz Band» նվագախմբում դաշնամուր էր նվագում: Փոլը, իր հայրն ու կրտսեր եղբայր Մայքլը տանը հաճախ նվագում էին տարբեր երաժշտական գործիքներ: Հենց հայրն էլ նվիրել է Փոլին իր առաջին կիթառը, որի վրա նա առաջին անգամ նվագել է իր «I Lost My Little Girl» երգը:

... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 978 Մեկնաբանություններ` (0)