11:52
Ջասթին Բիբերը Մեխիկոյում անվճար համերգ է տվել


Մեխիկոյի կենտրոնական հրապարակում, հունիսի 11-ին, անվճար համերգ է տվել աճող սերնդի կուռք Ջասթին Բիբերը:
Համերգը կայացել է Believe նոր ալբոմը տարածելու համերգային շրջագայության շրջանակում (Ներկայումս 18-ամյա երգիչը երեք ալբոմ ունի` ընդհանուր 15 միլիոն թողարկված օրինակով) :
Վաղ առավոտից հրապարակն սկսել է լցվել մարդկանցով, եւ համերգն սկսելու պահին ոչ մի ազատ տեղ չի եղել: Քաղաքի կենտրոնական փողոցները լի են եղել մարդկանցով, ինչը երթեւեկության խոչընդոտներ է առաջացրել: Իշխանությունները մի քանի հսկայական էկրաններ էին տեղադրել:
Համերգին 210 հազար հանդիսական է եղել:

Ուշագրավ է, որ մեկ ամիս առաջ այդ նույն հրապարակում անվճար համերգ էր տվել սըր Փոլ ՄըքՔարթնին: Beatles -ի հայտնի անդամը շուրջ 200 հազար երկրպագու էր կարողացել հավաքել:
Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 589 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն