ՊԱՂՊԱՂԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ Է ՓՐԿՎԵԼ

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է` KNARIK

Ուկրաինայի Խարկով քաղաքում Ճանապարհային ոստիկանության 23-ամյա աշխատակից Վասիլի Մաքսիմենկոն շաքարային դիաբետով հիվանդի կյանք է փրկել;
Ոստիկանը նկատել է, որ փողոցով քայլող մի տղամարդ հանկարծ ընկել է գետնին: Անցորդները նրան ուշադրություն չեն դարձրել` ենթադրելով, թե նա հարբած է: Սակայն իրավապահը, մոտենալով տղամարդուն, նկատել է, որ նրա ինքնազգացողությունն է վատացել: Վերջինս էլ նրան հայտնել է, որ իր «շաքարն ընկել է»:
Պարզվել է, որ տղամարդը հիվանդ է հիպոգլիկեմիայով (երբ շաքարախտով հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է): Դա կարող է հանգեցնել գիտակցության կորստի, նաև` մահվան: Որպես առաջին բուժօգնություն` հիվանդին խորհուրդ է տրվում տալ շա ... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 508 Մեկնաբանություններ` (0)

ԵՐՆԵԿ ՔԵԶ ՏՂԱ ՋԱՆ

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է` KNARIK

Նյու Յորքի 18-ամյա բնակիչն ակնթարթային վիճակախաղի հաղթող է դարձել` իրեն ապահովելով ցմահ նյութական բարեկեցությամբ:
Դառնալով Նյու Յորքի «Շահում ողջ կյանքի համար» ակնթարթային վիճակախաղի գերհաղթող` երջանիկը մինչև կյանքի վերջ յուրաքանչյուր շաբաթ կստանա 1000 դոլար:
Նրա անունը չի նշվում: Վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են միայն, որ երիտասարդը «երջանիկ» տոմսը գնել է մոտակա խանութից:
Տոմսի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր: Բացի սուպերհաղթողից, ընդհանուր 7 մլն դոլար գումարի մրցանակներ են ստացել ևս մի քան ... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 490 Մեկնաբանություններ` (1)

ԿԱՅԾԱԿԻՑ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԸ

Ռուսաստանի մայրաքաղաքի այգիներից մեկում կայծակը հարվածել է մարդկանց խմբին, որից տուժել է միանգամից 5 ուսանող:

Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության մի քանի մեքենա:
Բոլոր տուժածները 20-25 տարեկան երիտասարդներ են: Հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդալ ավելին Դիտումներ` 549 Մեկնաբանություններ` (0)

Երիտասարդների հիանալի հաղթանակը

Անդամների բլոգեր Ավելացրել է` KNARIK

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Անդորրային: «Եվրո-2013»-ի ընտրական փուլի այս մրցավեճում 4:1 հաշվով հաղթանակ տոնելուց հետո Հայաստանը 3-րդ ընտրական խմբում դուրս եկավ 2-րդ հորիզոնական` առաջ անցնելով Ուելսի ու Մոնտենեգրոյի հավաքականներից:
Շնորհավորում եմ Հայաստանի երիտասարդական հավաքականին նմանատիպ հաղթանակի համար:

Կարդալ ավելին Դիտումներ` 411 Մեկնաբանություններ` (0)

Ջասթին Բիբերը Մեխիկոյում անվճար համերգ է տվել

Շոու բիզնես Ավելացրել է` Gani


Մեխիկոյի կենտրոնական հրապարակում, հունիսի 11-ին, անվճար համերգ է տվել աճող սերնդի կուռք Ջասթին Բիբերը:
Համերգը կայացել է Believe նոր ալբոմը տարածելու համերգային շրջագայության շրջանակում (Ներկայումս 18-ամյա երգիչը երեք ալբոմ ունի` ընդհանուր 15 միլիոն թողարկված օրինակով) :
Վաղ առավոտից հրապարակն սկսել է լցվել մարդկանցով, եւ համերգն սկսելու պահին ոչ մի ազատ տեղ չի եղել: Քաղաքի կենտրոնական փողոցները լի են եղել մարդկանցով, ինչը երթեւեկության խոչընդոտներ է առաջացրել: Իշխանությունները մի քանի հսկայական էկրաններ էին տեղադրել:
Համերգին 210 հազար հանդիսական է եղել:

Ուշագրավ է, որ մեկ ամիս առաջ այդ նույն հրա ... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 586 Մեկնաբանություններ` (0)

Ստեղծել են չհալվող պաղպաղակ

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է` Gani



Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել :
«Բանան» կոչվող պաղպաղակը վաճառվում է Չինաստանի գրեթե բոլոր խանութներում: Կարճ ժամանակահատվածում այն բավական մեծ տարածում է գտել:
Մասնագետները նշել են, որ «կախարդական» հատկությամբ օժտված պաղպաղակի արտաքին շերտը ժելատինից է պատրաստված:
Պաղպաղակը մոտ 30 րոպե մնացել է կիզիչ արևի տակ, սակայն, ի զարմանս բոլորի` չի հալչել:
Գիտնականները ևս 3 ժամ «Բանան»-ը պահել են արևի տակ, սակայն կրկին այն չի հալչել: Այդուհանդերձ 24 ժամ անց այն դեղնավուն ապուրի է վերածվել:

Գիտնականների պնդմամբ` չինական պաղպաղակն անվնաս է և իրականում միայն ժելատինե հաստ շերտի շնորհիվ է, որ չի հալչում:

... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 601 Մեկնաբանություններ` (1)

Լեդի Գագան ուղեղի ցնցում է ստացել

Շոու բիզնես Ավելացրել է` Gani



Աներիկացի երգչուհի Լեդի Գագան մեկնել էր Նոր Զելանդիա համերգներ տալու:
Ամեն ինչ հաջող էր մինչև այն պահը, երբ պարողներից մեկը հարվածեց նրա գլխին: Լեդի Գագան գլխի հարվածից ուղեղի ցնցում է ստացել: Այս մասին հաղորդել է երգչուհու դիմահարդար` Տարա Սավելոն իր միկրոբլոգում: Գրության մեջ մասնավորապես ասված է. ''Գագայի մոտ ուղեղի ցնցում է, սական նրա հետ ամեն ինչ լավ կլինի'':


Կարդալ ավելին Դիտումներ` 594 Մեկնաբանություններ` (1)

Աշակերտուհին երեկոյան զգեստ է կարել տետրերից

Ուղեղի փայլատակում Ավելացրել է` Gani
>

17-ամյա կանադացի շրջանավարտը չկարողանալով ավարտական երեկույթի համար հարմար զգեստ գտնել նա գործի է դրել երևակայությունն ու իր համար կարել է զգեստ, որը պատրաստել է
դպրոցական տետրերից: Զգեստը պատրաստելու համար նրան անհրաժեշտ է եղել 75 թերթ:

''Շատ զվարճալի էր. բոլորը եկել էին տարատեսակ զգեստներով, իսկ իմ զգեստը չնչին գումար արժեցավ: Բայց ես երեկույթի ամենահայտնի աղջիկն էի'',- հպարտացել է աշակերտուհին:

Կարդալ ավելին Դիտումներ` 649 Մեկնաբանություններ` (1)