15:22
ՋԱՍԹԻՆ ԲԻԲԵՐ


Ջասթին Բիբեր 21-րդ դարի ամենասիրված հայտնություններից մեկը կանադացի երգիչ, դերասան Ջասթին Բիբերն է, ով այժմ փոփ երաժշտության բարձունքին է` չնայած իր չափազանց երիտասարդ տարիքին: Ջասթինը հանրահայտ դարձավ միանգամայն պատահաբար` տասներեք տարեկանում: Այն ժամանակ պատանի երգիչը ինքնուրույն նկարահանած տեսանյութերը տեղադրեց Youtube կայքում. հենց այդտեղ դրանք ընկան Սկուտեր Բրաունի աչքը, ով առանց ժամանակ կորցնելու կապվեց ապագա աստղի ընտանիքի հետ: Որոշ ժամանակ անց Բիբերը պայմանագիր կնքեց աշխարհահռչակ ռեփեր Աշերի հետ: Այժմ Ջասթին Բիբերը աշխարհի ամենաճանաչված դեմքերից մեկն է: Նա տաղանդավոր է և հաջողակ, այնպիսին, ինչպիսին ձգտում են լինել միլիոնավոր դեռահասներ:Ի դեպ, Ջասթինն ընդգրկվելու է <Գինեսի> ռեկորդների գրքում: Նման պատվի համար հիմք է ծառայել այն փաստը, որ Բիբերը ճանաչվել է համացանցի ամենաճանաչված աստղը. նրա <Baby> երգի տեսահոլովակը դիտվել է 745,7մլն անգամ: Վերջին` ամենամեծ պայմանագիրը երիտասարդ երգիչը կնքել է պզուկների դեմ քսուքներ արտադրող ընկերության հետ, որի հոնորարը կազմել 8 մլն դոլար:
Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 905 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
Lil V.11.06.2012 09:26 Պատասխանել
biggrin ADMIN@@@ vochte adminner@ tongue tongue tongue tongue

Ավելացնել մեկնաբանություն