16:25
Կինոյի տղան՝ Լևոնը


Տիգրան Մակարյան
Ծննդյան օր, ամիս, տարի` 21.11.91թ.
Ծննդավայրը` ք. Երևան
Աստղակերպը` Աղեղնավոր
Ամուսնացած չէ
Տիգրան Մակարյանը <<Հրեշտակների դպրոցը>> հեռուստասերաիալի գլխավոր հերոսի` Լևոնի, դերակատարն է, նաև սովորում է Թատերական իստիտուտում` Արմեն Էլբակյանի դերասանական 4-րդ կուրսում: Մինչ <<Հրեշտակների դպրոցում>>նկարահանվելը` նա նկարահանվել է <<Ժառանգները>> հեռուստասերիալում, նաև <<Անթառամ ծաղիկներ>> գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմում, որն այս տարի ներկայացվել է <<Ոսկե ծիրան>>փառատոնին:





Վերջերս Տիգրանը խաղացել է <<Ռոմեո և Ջուլիետ>> ուսանողական ներկայացման մեջ, որտեղ մարմնավորել է Ռոմեոյին: <<Արդեն երկու տարի զբաղվում եմ muay thai boxing-ով, մարզիչս Էրիկ Օհանյանն է, ով ինձ հետ սերիալում հանդես է գալիս Մանվելի դերում>>: Տիգրանի խոսքերով` սպորտի ոլորտում մրցույթների չի մասնակցում, քանի որ չի ցանկանում դրա պատճառով վնասել արտաքինը և ցանկանում է իր հիմնական` դերասանի մասնագիտությամբ աշխատել:
Դերասանական կարիերան կերտելու ընթացքում ունեցած դժվարությունների մասին խոսելիս Տիգրանն ասաց, որ դրանք միշտ էլ լինում են, որոնք փորձում է հաղթահարել: <<Ամենադժվարը երևի մարտի տեսարաններն են, որոնցում ոչ միայն խաղում եմ դերս, այլև որպես մարզիկ հետևում մարտի օրենքներին, ընկնում, վեր կենում, որի նկարահանումները տևում է մոտ 4-5 ժամ>>,- պատմեց Տիգրանը:

Երիտասարդ դերասանը խոստովանեց, որ շատ է ցանկանում թատրոնում խաղալ իր կուրսի ղեկավար Արմեն Էլբակյանի և իր կնոջ` Աննա Էլբակյանի հետ, ինչպես նաև դերասան Սամվել Սարգսյանի:
Ինչ վերաբերում է Տիգրանի անձնական կյանքին` մասնավորապես ընկերուհի ունենալուն, երիտասարդ դերասանն ընդգծեց.<<Սերիալից ոչ մեկի հետ կապ չունեմ. ընկերուհի էլ չունեմ>>:

 
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 751 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.11.06.2012 09:25 Պատասխանել
biggrin es ira kerpar@ chem havanum

Ավելացնել մեկնաբանություն