11:40
Շոու բիզնես - ՌաբիՍ



Սկսենք նրանից, որ ռաբիս բառը առաջացել է ռուսերեն рабочее искусство արտահայտությունից և ըհդհանրապես ոչ թե ռաբիԶ է, այլ ռաբիՍ: Շատերը կարծում են, որ ռաբիսը ծնվել է  ազատ անկախ Հայաստանում, բայց այդպես չէ: Ռաբիս երաժշտությունը գոյություն ունի շատ տասնյակ տարիներ, երևի մոտավորապես 1950-ականներից: Բայց: Սովետական տարիներին Հայաստանում հարգված էին ջազն ու էստրադան, իսկ ռաբիսը լսում էին տուֆտա ռեստորաններում եսիմ ովքեր: Սովետական ռաբիզի վառ ներկայացուցիչներից է  Ալիկ Գյունաշյանը: Իսկ ահա տոտալիտառ Սովոկի փլուզումից հետո նենց ստացվեց, մեր երկրի կառավարիչները հենց էն տուֆտա ռեստորանների  ռաբիզի սիրահարներ էին ու ռաբիզը միանգամից դարձավ դոմինանտ: Մասնավորապես, էջմիածինցի գուսան Արամ Ասատրյանը դարձավ ոչ այլինչ քան ազգային հերոս: Մի պահ կար, որ ամեն ծակից լսվում էր նրա` ''Հայ եմ ես'' սուպերհիթը: Գուսան Արամին հետևեցին մի շարք տեղացի` ԹաԹան և գլենդեյլահայ ռաբիսնյակներ`Արմենչիկի գլխավորությամբ: Ընդ որում, ԹաԹան էն տիպի սաղին հոգնեցրեց, որ եկավ մի պահ, երբ լիքը խելացի ու ճաշակով մարդիկ սկսեցին ասել` "դե վսյո ժե Թաթան դրանցից ամենալավն ա էլի, ինչ-որ լավ բան կա իրա մեջ", դրանով իսկ ևս մի քանի տարով մոտեցնելով աշխարհի վերջը:

Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 550 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն