11:52
Թեթև ապրեք

Որոշակի սովորություններ որդեգրելու դեպքում հնարավոր է կյանքը 180 աստիճանով փոխել ու կարողանալ ժպտալ անգամ այն իրադրություններում, երբ ուրիշները լալիս են…


1. Ողբերգություն մի սարքեք: Փոքրիկ խնդիրներից մեծ պրոբլեմ ստեղծելը հաճախ բնավորության թերություն է: Ամեն դեպքում դա բարդացնում է կյանքը: Պատահածը ոչ թե ուռճացրեք, այլ փորձեք հակառակը…


2. Մի արեք հապճեպ ենթադրություններ:  Հիշեք' Դուք եք որոշում, թե ինչը ինչպես կլինի, հետևաբար, հեռու վանեք բացասական մտքերը:


3. Օրենքներ մի հորինեք: Ազատեք Ձեզ ամեն տեսակի «պարտավոր եմ»-ներից ու «պիտի»-ներից:


4. Մի փնտրեք իդեալական բաներ:  Ձգտեք հասնել «բավականաչափին», ոչ թե իդեալականին, քանի որ վերջինս այս կյանքում կամ չկա, կամ հազվադեպ է:


5. Հեռու մնացեք կարծրատիպերից: Ազատ թողեք Ձեզ:


6. Մի ընդհանրացրեք: Եթե մի քանի խնդիրներ եք ունեցել, դա դեռ չի նշանակում, թե Ձեր մնացյալ կյանքը խնդիրների մեջ է անցնելու:


7. Մի հավատացեք էմոցիաներին: Հաճախ դեպրեսիվ վիճակի տպավորություն կարող է ստեղծել հասարակ սովածությունը, բայց եթե դուք փոքր- ինչ քաղցած եք, դեռ չի նշանակում, թե դժբախտ եք:


8. Ինչպես ասում են, սրտին մոտ մի ընդունեք: Հաճախ ինքներդ եք շատերին նման խորհուրդ տալիս: Վատ չէր լինի երբեմն սեփական խորհուրդները կիրառել:


9. Լավատես եղեք: Մի ասեք, որ վատատես եք ու վերջ: Աշխատեք Ձեզ վրա, և կստացվի:


10. Մի ապրեք անցյալով: Եղածը եղած է: Մոռացեք, ինչպես վատ երազը, ու առաջ շարժվեք: Մի կառչեք անգամ լուսավոր անցյալից: Ավելի լավ է աշխատեք նույնպիսի եւ ավելի լավ ապագա կառուցելու վրա:


Ասեմ որ ամենառաջինը ես պիտի կիրառեմ սրանք

Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 464 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն