ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեքլբուրգ քաղաքում կորած դաունի ախտանիշով
տառապող 10-ամյա Քայլ Քեմփը հայտնաբերվել է 1 օր անց ՝ թափառական շնիկների
ընկերակցությամբ, որոնք, ըստ ամենայնի, ամբողջ գիշեր տաքացրել են երեխային։
Տղայի անհետանալուց հետո նրա ընտանիքը ոստիկանություն է ահազանգել։ Տարվել
են զանգվածային որոնողական աշխատանքներ։ Մեկ օր անց երեխան հայտնաբերվել
է շներով շրջապատված՝ իր տնից ոչ հեռու գտնվող գետակի ափին։
Որոնողական աշխատանքներին մասնակցած Ջեմի Սվիմնին պատմել է, որ տղան եղել
է ամբողջովին թաց և առանց կոշիկների։ Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե
շները չլինեին, տղան կարող էր մահանալ։