11:39 Եթե շները չլինեին ... |
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեքլբուրգ քաղաքում կորած դաունի ախտանիշով տառապող 10-ամյա Քայլ Քեմփը հայտնաբերվել է 1 օր անց ՝ թափառական շնիկների ընկերակցությամբ, որոնք, ըստ ամենայնի, ամբողջ գիշեր տաքացրել են երեխային։ Տղայի անհետանալուց հետո նրա ընտանիքը ոստիկանություն է ահազանգել։ Տարվել են զանգվածային որոնողական աշխատանքներ։ Մեկ օր անց երեխան հայտնաբերվել է շներով շրջապատված՝ իր տնից ոչ հեռու գտնվող գետակի ափին։ Որոնողական աշխատանքներին մասնակցած Ջեմի Սվիմնին պատմել է, որ տղան եղել է ամբողջովին թաց և առանց կոշիկների։ Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե շները չլինեին, տղան կարող էր մահանալ։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|