Շակիրան Բաքվում հայկական դրո՞շն է բարձրացրել....
Հայտնի երգչուհի Շակիրայի մենահամերգը Բաքվի Crystal Hall պալատում մեծ աղմուկ է բարձրացրել հարևան երկրում: Մասնավորապես, կոլումբիացի երգչուհին բեմ է դուրս եկել իր երկրի դրոշով: Չգիտես ինչու` Շակիրան Կոլումբիայի դրոշը հակառակ կողմով է ծածանել և ստացվել է, որ նա Բաքվում բարձրացրել է Հայաստանի հանրապետության պետական դրոշը: Դահլիճը բուռն կերպով է արձագանքել կատարվածին, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են փնովել աշխարհահռչակ երգչուհուն: