Փոլ Մաքքարթնին պատմել է լեգենդար քառյակի փլուզման իրական պատճառների մասին: Նրա խոսքով` նկարչուհի Յոկո Օնոն, ում շատերը մեղադրում են The Beatles-ի ''մահվան'' մեջ, դրա հետ ընդհանրապես կապ չունի: Այո, Ջոնը նրան իր հետ տանում էր խմբի փորձերին, ինչը հակասում էր խմբի օրենքներին: Սակայն խումբը բաժանվեց ինքն իրեն, առանց Օնոյի միջամտության: Հակառակը` Փոլը վստահ է, որ առանց նկարչուհու Լենոնը չէր կայանա որպես անհատ երգիչ և չէր գրի իր ամենահայտնի հիթը` ''Imagine''-ը: Քառյակի բաժանման իրական մեղավոր Մաքքարթնին համարում է խմբի մենեջեր Ալեն Կլեյնին: ''Ես պայքարում էի իմ երեք լավագույն ընկերների դեմ, սակայն ցանկանում էի կռվել միայն Կլեյնի հետ'',- ասում է երաժիշտը:
...
Կարդալ շարունակությունը »