Արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների հրապարակած վիճակագրության համաձայն՝ բջջային հեռախոսների շուկայի գոյության ողջ ընթացքում ամենավաճառվող հեռախոսը հանդիսանում է Nokia 1100 մոդելը, որն արտադրվել է 2003թ.:Չնայած հնարավորությունների բացակայությանը, որոնք այսօր առաջարկում են առաջատար արտադրողները, այս հեռախոսների վաճառքի ընդհանուր թիվն ավելի քան 250 մլն է։
2-րդ և 3-րդ տեղում նույնպես Nokia հեռախոսներն են՝ 3210 և 3310 մոդելները։
4-րդ տեղը զբաղեցրել է iPhone-ը. շուկայի պատմության ընթացքում վաճառվել է ավելի քան 100 մլն հեռախոս:
Լավագույն հնգյակը եզրափակել է Motorola RAZR մոդելը, որը շատ հայտնի էր 2009թ.։