"Քաղցած աթոռը"

Նորություններ Ավելացրել է` KNARIK


Սինգապուրում դիզայներ Ջեյսոն Գոն ստեղծել է աշխարհի առաջին «հսկայական, փրչոտ աթոռը», որը կարող է կուլ տալ նստողին: Նա խոստովանել է, որ աթոռը հղացել է տատի հեքիաթների ազդեցությամբ, որոնք վախեցրել էին իրեն:
Moyee անունը ստացած աթոռը չի վաճառվում: Այս մասին հաղորդող Daily Mail-ը նկատում է, որ այս աթոռն իսկն է՝ ձմռան ցուրտ օրերին: Սարսափելի տեսքից բացի «հրեշ աթոռը» կարող է հարմարավետ թաքստոց կամ պարզապես հանգստանալու տեղ ծառայել:
Աթոռը մինչև հունվարի 27-ը կցուցադրվի Սինգապուրի Ազգային թանգարանում:

Կարդալ ավելին Դիտումներ` 514 Մեկնաբանություններ` (0)

6 միջոց դրսում չմրսելու համար

Անդամների բլոգեր Ավելացրել է` KNARIK
Ներկայումս շատերի համար գերխնդիր է, ինչպես չմրսել այս եղանակին: Երբեմն մեզ ծանոթ միջոցներն ապարդյուն են և անկախ նրանից քանի շերտ է պարունակում մեր հագուստը, այնուամենայնիվ մրսելու տհաճ զգացողությունը չի անցնում:

1. Տանից դուրս չգալ առանց սնվելու

Գիտնականներն ապացուցել են, որ սնունդը նպաստում է ձմռանը մինչև 75 տոկոս ավելի տաք զգալու դրսում: Քանի որ սնունդը էներգիա է, և հենց այդ էներգիան է նպաստում ցրտին դիմակայելուն: Ի դեպ սնունդի տեսակը կապ չունի:


2, Խմել, սակայն միայն թեյ

Գոյություն ունի թյուր կարծիք, թե իբր ալկոհոլը նպաստում է օրգանիզմի տաք մնալուն, և եթե օրինակ առավոտյան 50 գրամ ալկոհոլ խմես, օրվա ընթացքու ... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 808 Մեկնաբանություններ` (0)

Պարույր Սևակ

Գրական Էջ Ավելացրել է` Gani
Այսօր Սևակի ծննդյան օրն է



Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գն ... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 2383 Մեկնաբանություններ` (0)

The Beatles-ի մասին ֆիլմ

Նորություններ Ավելացրել է` Gani


Լեգենդար The Beatles –ի մասին «Mersey Boys» ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են Նյու-Յորքում։ Ֆիլմի անվանումը կարելի է թարգմանել որպես «Տղաները Մերսի գետից»։

Չնայած ֆիլմի գործողությունը ծավալվում է հիմնականում Մեծ Բրիտանիայում, նկարահանումները տեղի կունենան միայն Նյու Յորքում։ Իսկ Մերսի գետ կլինի Հուդզոնը։

Սյուժեն կարճ հետեւյալն է. ամերիկա-իռլանդացի պրոֆեսոր Էլ Մորանը դառնում է Լիվերպուլյան գեղարվեստական ակադեմիայի դասախոս է, որտեղ ծանոթանում է Ջոն Լենոնի հետ ու դառնում The Beatles խմբի ստե ... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 579 Մեկնաբանություններ` (2)