Բելգիայում պատրաստվել է աշխարհի ամենամեծ շոկոլոդե շոգեքարշը: Հսկան ունի 33 մետր երկարություն եւ 1,2 տոննա քաշ: Գլուխգործոցը ցուցադրվում է Բրյուսելի Հարավային կայարանում:
Շոգեքարշի հեղինակները նշել են, որ այս քայլով ցանկանում են հանրության ուշադրությունը հրավիրել շոկոլադի արտադրության եւ վաճառքի վրա, քանի որ անցած տարի Եվրոպայում բարձրորակ շոկոլադի պահանջարկն ընկել է: