21:35 Ամանորին թալանել են Apple-ի փարիզյան մասնաճյուղը |
Փարիզում զինված դիմակավոր անձինք ներխուժել են Apple-ի խանութ և տարել ընդհանուր 1 մլն եվրոյի ապրանք: Իրավապահների համաձայն` գողությունը տեղի է ունեցել երկուշաբթի` երեկոյան ժամը 9.00-ի սահմաններում: «Նրանք լավ պատրաստված էին և օգտվել են այն առիթից, որ ոստիկանների մեծ մասն Ամանորին զբաղված է եղել Ելիսեյան պալատի մոտ հսկողություն իրականացնելով: Նրանք էլ օգտվել են ընձեռված հնարավորությունից»,- ասել է իրավապահներից մեկը: Իրավապահները, սակայն, դեռ չեն հաստատում, որ ամերիկյան ընկերությանը հասցված վնասը կազմում է 1 մլն եվրո` պատճառաբանելով, որ ընկերությունը դեռ գնահատում է վնասի չափը: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|