15:08 Երկվորյակ աստղեր |
Ջեյմս եւ Օլիվեր Ֆելպս (James & Oliver Phelps) ![]() Եղբայրներն ավելի հայտնի են «Հարրի Փոթերից», որտեղ մարմնավորել են Ֆրեդ եւ Ջորջ Ուիզլիներին։ Նրանց միակ տարբերությունը Օլիվերի պարանոցի խալն է։ ![]() Մերի-Քեյթ եւ Էշլի Օլսեն (Mary-Kate & Ashley Olsen) ![]() 25-ամյա քույրերը հաջողության են հասել ոչ միայն կինեմատոգրաֆիայում. նրանք զբաղվում են նաեւ հագուստի սեփական գծի թողարկմամբ։ Էշլին Մերի-Քեյթից 2 րոպեով մեծ է եւ 2.5 սանտիմետրով ավելի բարձրահասակ։ Բացի այդ, Էշլին աջլիկ է, իսկ Մերի-Քեյթը՝ ձախլիկ։ ![]() Դիլան եւ Քոուլ Սփրոուս (Dylan & Cole Sprouse) ![]() Տղաներն առաջին անգամ էկրաններին են հայտնվել 1999 թվականին «Մեծ հայրիկ» ֆիլմում։ 2005 թվականից նրանք սկսել են թողարկել սեփական՝ «Sprouse Bros» ապրանքանիշի հագուստ, որը նախատեսված է դեռահասների համար։ Այս տարի նրանք կդառնան 20 տարեկան։ ![]() Պիտեր եւ Դեւիդ Փոլ (Peter & David Paul) ![]() Անմոռանալի «Դայակները», ովքեր համատեղությամբ զբաղվում են նաեւ բոդիբիլդինգով եւ երաժշտությամբ, այս տարի դարձել են 54 տարեկան։ ![]() Դին եւ Դեն Քեյթեն (Dean and Dan Caten) ![]() Հանրահայտ դիզայներները հանդիսանում են Dsquared² ապրանքանիշի հիմնադիրները։ Նրանց մոտ են հագնվում Բրիտնի Սպիրսը, Մադոննան, Ջասթին Թիմբերլեյքը, Ռիկի Մարտինը եւ այլոք։ ![]() Բիլ եւ Թոմ Կաուլից (Bill & Tom Kaulitz), «Tokio Hotel» ![]() |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |