21:20
«Հիգիենայի գերի» մալազուհին


Մալազիայի 40-ամյա բնակչուհի Ջուլիա Աբդուլլահին վստահ կարելի է «անձնական հիգիենայի գերի» անվանել, քանի որ նրա պահվածքն ավելի շատ խելահեղություն է հիշեցնում, քան պարզապես մաքրասիրություն:
Աբդուլլահի արտասովոր պատմությունը սկիզբ է առել դեռ 20 տարի առաջ, երբ նա աշխատում էր լաբորատորիայում և հաճախ էր առնչվում արյան, մեզի և կղանքի նմուշների հետ։
Այդ ժամանակվանից ի վեր՝ 3 տարի շարունակ, նա սկսել է ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել լոգարանում՝ օրական 300 անգամ օճառով լվանալով ձեռքերն ու 25 անգամ՝ գլուխը։ Արդյունքում ամեն օր կինը լոգարանում է անցկացրել մոտ 5 ժամ։
Իր խելահեղ պահվածքի համար նրան շուտով ազատել են աշխատանքից, և նա այլևս չի կարողացել գործ գտնել։ Տարատեսակ դժվարությունների միջով անցնելուց հետո, կնոջը տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ էլ մեծ դժվարությամբ կարողացել են վերացնել նրա խանգարումները:

Մարդ չի հասկանում ճիշտը որնա...
Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 575 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
Lil V.15.10.2012 20:27 Պատասխանել
haaa biggrin ba vonc...bayc es mi ban chem karum moranal biggrin

Ավելացնել մեկնաբանություն